Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/700

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. Հիշյալ նամակի մասին է ակնարկում «Հարստահարությունք» հոդվածի մեջ (տե՛ս ծանոթ. № 1)։


ԱՐԳՈ ԹՎԱԲԱՆՈԻԹՅՈՒՆ ԷՖԵՆՏԻ ՈԻ ՄԵԾԱՊԱՏԻՎ

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՂԱ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ․ նոյեմբերի 22-ին (№ 174)։


«ՄԱՍԻՍ» ԴԱՐՁՅԱԼ ՍԱՀՄԱՆԵՆ ԴՈՒՐՍ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. նոյեմբերի 22-ին (№ 174), երկրորգ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ․ Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. «Մասիսի» Այլ և այլք բաժնում տպագրված «Հայկական հանճարներ» թղթակցությունը հաղորգում է երեք հայերի՝ Հովսեփ Հերոնիմոսյանի, Երվանդ Ոսկանի և Ներսես ներսեսյանի հաջողությունների մասին, որոնք մրցանակներ էին ստացել։ Առաջինը գիտության բնագավառում կատարած ներդրման համար՝ Անգլիայում, երկրորդը՝ Հռոմում՝ գեղարվեստի վարժարանի կողմից, և երրորդը՝ Փարիզում, ճարտարապետության մեջ ցույց տված հաջողությունների համար («Մասիս», 1875, նոյեմբեր 18, № 1760)։


ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. դեկտեմբերի 17-ին (№ 175), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պ արոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1. «Թատրոն Նամ էրմենինե ղազեթա... իտիլմիշ տիր» — Թատրոն անունով հայերեն թերթը ամփոփելով Մուշից ստացված թշնամական բովանֆակությամբ նամակի մի մասը, հրատարակել է իր անցյալ շաբաթ օրվա թվի մեջ և շրջապատել է այն վշտի ու սուգի նշանով։ Հիմնվելով հիշյալ նամակի մեջ արձանագրված հերյուրանքներին ու չափազանցություններին, հոդվածի ներքևումն էլ ավելացրած լինելով չափազանցված խորհրդածություններ, հայտարարության թվականից սկսած դադարեցվում է մի ամսվա պայմանաժամով (1875, նոյեմբերի 24)։

2. Տե՛ս «Բարեխնամ կառավարության ուշադրությունը»։

3. «... կեոզ կեորտյոփնտեն գորգար» — Աչքը տեսածից է վախենում։


ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. դեկտեմբերի 17-ին (№ 175), երկրորգ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։


ՑԱՎԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱՄԱԿ ՄԸ

Առաջին անգամ լուլս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. դեկտեմբերի 17-ին (№ 175), երկրորգ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։