Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/701

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԱՄԱԿՔ «ԹԱՏՐՈՆԻ»

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. դեկտեմբերի 17-ին (№ 175), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի II հատորում, 1938 թվականին։

1. «Տէր, եթէ զարթունս իմ բանաս» — Սաղ. Ծ․ 17։


ԳՈԻՇԱԿՈԻԹՅՈԻՆՔ «ԹԱՏՐՈՆԻ» 1876 ՏԱՐՎՈԻՅՆ ՀԱՄԱՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. դեկտեմբերի 17-ին (№ 175), 1876 թ. հունվարի 3-ին, 17-ին (№ 176, 178), փետրվարի 7-ին (№ 181), նոյեմբերի 6-ին (№ 204), դեկտեմբերի 1-ին, 11-ին (№ 211, 214), 1877 թ. մարտի 19-ին (№ 241), հունիսի 10-ին (№ 254), երկրորդ ղովածուի IX հատորում, 1938 թվականին։ Նոյեմբերի 6-ից (№ 204) մինչև դեկտեմբերի 11-ր (№ 214) լույս է տեսել «Գուշակությունք 1877 տարվույն համար» վերնագրով, իսկ մնացյալները՝ «Գուշակությունք»։

1. «Շմենտըֆերի թուղթ» — Տե՛ս «Դրամական պտույտ մը», ծանոթ. № 2։

2. «...Մեյտան օյունին» — Տե՛ս «Թատրոնների» <1>, ծանոթ. № 2։

3. Այս թվականներին «Լուսին» անունով լրագիր մեզ անհայտ է։

4. Ամբրոսիոս վարդապետ Իսկենտերյանը, որի այլասեռված վարքագծին բազմիցս է անդրադարձել Պարոնյանը, ինքն է ձեռնամուխ եղել իր հակառակորդներին դատի հանձնելու, իբրև զրպարտիչներ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հատ., «Պզտիկ թատերգություն մը», ծանոթ. № 1։ VII հատ., «Ասկն անկե», 1873, էջ 44—45։ VIII հատ., «Աղդարարություն», էջ 361 և այլն)։

5. «Ռ... կողմեն» — Ռուսաստանի կողմեն։

6. Դրոշմը թերթերի վրա կպցվում էր իբրև հավելյալ տուրք պետության կողմից։

7. «Ռոպերթյան վարժարան» — Ռոբերտ կոլեջ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի Ժողովածու, III հատ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Րումելի Հիսար», ծանոթ. № 1)։

8. Ակնարկը մեզ անհայտ է։

9. Ակնարկում է դատարանական կաշառակերությանը։

10. Ակնարկը մեզ անհասկանալի է։

11. Զատկի ավագ հինգշաբթին, գիշերով, երբ կատարվում էր խավարման արարողությունը, հանգցվում էին եկեղեցու լույսերը։ Այդ ժամանակ հաճախ գողանում էին եկեղեցի այցելողների կոշիկները, որոնք հանվում և պահվում էին հատուկ դարակներում՝ եկեղեցի մտնելու ժամանակ։

12. «...հինղ փարանոց կոխելու որոշում պիտի տա» — Ոչ է. նշանակում է շրջանառության մեջ է մտցվելու հինգ փարանոցներ։

13. Տե՛ս ծանոթ. № 6։

14. «Նշիո արդարության» — Շաբաթաթերթ, լույս է տեսել Պոլսում 1877 թվականին. խմբագիր — տնօրեն նշան Գարագաշ։

15. «Ապագա» — Օրաթերթ, լույս է տեսել Պոլսում 1877 թվականին. խմբագիր տնօրեն Մ. Գափամաճյան։

16. Նկատի ունի Կ. Ութուճյանի և Հ. Ալաճաճյանի միջև «կենդանի» բառի շուրջը ծագած բանավեճը (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հատ.,