Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/702

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Ազգային ջոջեր», «Կ. Ութուճյան», VI հատ., «Պատասխան», ծանոթ. № 1, VII հատ., «Ալեաթճյան» Գրիգորիս վարդապետը», ծանոթ. № 1)։

17. Աջակողմյան և ձախակողմյանները ազգային ժողովի երկու հակամարտ խմբերի ներկայացուցիչներն էին (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VII հատ., «Դռնփա՜ա՜ա՜...», ծանոթ. № 4):

18. Ակնարկում Է «Մամուլ» երգիծաթերթի խմբագիր Գ. Այվազյանին։

19. Նկատի ունի Օ. Խոճասարյանի խմբագրությամբ Պոլսում 1874—1879 թվականներին լույս տեսած թերթը։


ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՓՈՐՁԱՆՔ ԵՎ ԲԱՐԻ ՀԱՄԲԵՐՈԻԹՅՈԻՆ

Առաջին անգամ լույս Է տեսել «թատրոնում», անստորագիր, 1876 թ., հունվարի 3-ին (№ 176), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. «...քանի մը եկեղեցականները» Աղթամարի միաբան Խաչատուր սրբազանը, Բերայի քարոզիչ Ամբրոսիոս վարդապետ Իսկենտերյանը և վանեցի Պողոս վարդապետ Մելիքյանն են (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հատ., «Օդափոխության համար Ալեմ տաղի երթայիք հիվանդները», ծանոթ. № 1, «Պզտիկ թատրերգություն մը», ծանոթ. № 1, և VIII հատ., «Վանցի Պողոս աղբարը», ծանոթ. № 1)։

2. «...Թատրոնիս վարագույրը այս տարի չգոցվի» արտահայաությունն ուղղված Է գրաքննական մարմիններին, որոնք հաճախ դադարեցնում էին «թատրոնի» հրատարակությունը պետությանը քննադատող հոդվածների և լուրերի համար։


ԿԱՂԱՆԴԻ ՕՐՎԱՆ ՎԱՍՏԱԿՍ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ. հունվարի 3-ին (№ 176) երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի IX հատորում, 1938 թվականին։

1. «Լուսթրո, լուսթրո, այնա կիպի լուսթրո» — Փայլ, փայլը, հայելու պես փայլ։

2. «...Ալլահ շոգ սենելերե եթիշտիրսին» — Աստված շատ տարիների հասցնի։

3. «Վերեն տե սաղ օլսուն վերմեեն տե» — Տվողն էլ ողջ լինի, չտվողն էլ։


ՆՈՐ ԱԶԴԱՐԱՐՈՒԹՈՒՆ ՄԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ. հունվարի 10-ին (№ 177), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։


ԿԱՄ ԱՆ ԿԵԼԼԱ, ԵՍ ԿԸ ՆՍՏԻՄ, ԿԱՄ ԵՍ ԿԵԱԱՄ, ԱՆ ԿԸ ՆՍՏԻ

Առաջին անգամ լուլս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ. հունվարի 10-ին (№ 177), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամր, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի IX հատորում, 1938 թվականին։

1. Ըստ ավանդության, պրոպատիկյան ավազանը մտնող անդամալույծներն ու հիվանդները բուժվում էին։