Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/704

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆՔ «ԹԱՏՐՈՆԻ»

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ. փետրվարի 13-ին (№ 182), մայիսի 29-ին (№ 184), հոկտեմբերի 9-ին, 13-ին, 16-ին, 20-ին, 23-ին, 27-ին (№ 196, 197, 198, 199, 200, 201), նոյեմբերի 3-ին, 6-ին, 10-ին, 13-ին, 17-ին, 20-ին, 24-ին, 27-ին (№ 203, 204, 205, 206, 207, 208, 209, 210), դեկտեմբերի 1-ին, 4-ին, 8-ին, 11-ին, 15-ին, 18-ին, 25-ին, 29ին (№ 211, 212, 213, 214, 215, 216, 218, 219), 1877 թվականի հունվարի 26-ին, 29-ին (№ 226, 227), փետրվարի 2-ին, 5-ին, 26-ին (№ 228, 229, 235), մարտի 2-ին, 19-ին (№ 236, 241), ապրիլի 2-ին (№ 244), հունիսի 18-ին (№ 256), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի IX հատորում, 1938 թվականին։ 1876 թ. դեկ. 29-ի (№ 219) թղթակցությունը լույս է տեսել Թմբուկ ստորագրությամբ, իսկ Հերմեսի թղթակցությունը՝ 1876 թ. դեկ. 22 (№ 217) կրկնված բովանդակության պատճառով հատորում չենք զետեղել։

1. «Ղալաթիո оճախ» — Տես Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հատ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Սկյուտար Ենի Մահալե», ծանոթ. № 3։

2. «Լևընթ Հերբլտ» — Կամ «Լըվընթ». Պոլսում լույս տեսած անգլերեն թերթ։

3. «Կանանց բառարան», «Բառարան կանանցն» է, որը լույս է տեսել 1876 թ. հոկտեմբերի 16-ից (№ 198) «Թատրոնի» հերթական համարներում՝ Դետ ստորագրությամբ:

4. Մեզ անհայտ անձնավորություն, որը աջխատակցել է Պարոնյանի «Թատրոնին»։

5. Սպինքսը Պարոնյանն է. այն նկարագիրը և հասարակական պարտավորությունը որ տրված է Սպինքսին այստեղ և այլուր, երգիծաբանի՝ այսինքն՝ Պարոնյանի դժվարին կոչումն է: Բացի այս, չպիտի անտեսել Սպինքսին վերագրվող հետևյալ ուշագրավ տողերը՝ «...ինքզինքը բոլորովին մոգության տալու ստիպվելով բարոյականի վրա քարոզ խոսիլ սկսավ»: Ծանոթագրությունների ներածության մեջ ապացուցված է, որ Մոգը Պարոնյանն է, հետևաբար իրեն մոգության տվող և բարոյականի վրա քարոզ խոսող Սպինքսը ոչ այլ ոք է, քան Պարոնյանը։

6. Պարոնյանը նկատի ունի Չերնյաևի անհաջող ռազմական գործունեությունը 1876 թ. սերբ-թուրքական պատերազմի ժամանակ, երբ նա սերբական կառավարության հրավերով ստանձներ սերբիական բանակի գլխավոր հրամանատարությունը և պարտության մատնվեց։

7. «Թատրոնի» 1876 թ. հոկտեմբերի 16-ի և 20-ի (№ 198, 199) մեջ տպագրված է «Կանանց միթինկ մը» վերնագրով հոդվածը՝ Հերմես ստորագրությամբ, իսկ Հերմեսը ինքը՝ Պարոնյանն է։

8. «...Պաղրը յանըք» — Այրված սիրտ, բառացի՝ այրված կուրծք (երգ)։

9. «...Պենիմ կեոյնում» — Իմ սիրտը (երգ)։

10. Նկատի ունի Հայկ դյուցազնին։

11. Արգոսը և Հ. Կ.-ն մեզ անհայտ են:

12. Հանձին «Լրագրի» նկատի ունի նրա խմբագիր Ն. Թյուլպենտճյանին։

13. Հանձին «Փունջի» նկատի ունի նրա խմբագիր Հ. Ալաճաճյանին։

14. Չշփոթել Հ. Սվաճյանի հետ. նկատի ունի ազգային երեսփոխան Կ. Սվաճյանին: