Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/706

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. 1876 թ. սուլթան Համիը հռչակեց Օսմանյան սահմանադրությունը, բայց հետո չեղյալ հայտարարեց։

2. «...Մեհլիսի ումմեթ» —Ընդհանուր ժողով։

3. «Թայմզ» — Անգլիական պահպանողական օրաթերթ, հիմնադրել Է Ջոն Ուոլտերը 1875 թվականին, Լոնդոնում։


ԳՐԱՍԵՆՅԱԿՆ ՈՒ ԿԱՐԾԻՔԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ. մայիսի 29-ին (№ 184), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում 1947 թվականին։

1. «Պրոպատիկե ավազան» — Տե՛ս «Կամ ան կ՝ելլա ես կը նստիմ, կամ ես կելլամ ան կը նստի» ծանոթ. № 1:

2. Ակնարկում է սուլթան Ազիզին:


ՏԵՍՆՈՂԻՆ ՄԵԾ ՎԱՐՁԱՏՐՈԻԹՅՈԻՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», նախ անստորագիր, վերջում Փայլակ ստորագրությամբ, 1876 թ. մայիսի 29-ին (№ 184), հունիսի 5-ին, 26-ին (№ 185, 187), հուլիսի 3-ին (№ 188), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։ Վերջին հատվածը՝ հուլիս 3 (№ 188) տպագրվում Է առաջին անգամ։

1. Շիրքեթի Խայրիեն թուրքական նավային ընկերություն է։

2. «...Օճախեն կղերական մը», այսինքն Ղալաթիո օճախին հարող հոգևորական (տե՛ս Լ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հատ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Սկյուտար Ենի Մահալե», ծանոթ. № 3)։

3. «Մեյտան Օյունի» — Տե՛ս «Թատրոններ», <1>, ծանոթ. № 2։

4. Ծաղրում է ժամանակին տարածված Փանասե դեղը, որը հանձնարարվում էր բաղմաթիվ հիվանդությունների բուժման համար։

5. «Տոլմա բանայիրի օրը» — Հունական ավանդական օր, որի ժամանակ անպայման պատրաստում էին դոլմա։

6. «Մեճմուայթ Հավատիս» — Հայատառ թուրքերեն թերթ. լույս է տեսել Պոլսում 1852—1853 թթ. և հետագայում։ Խմբագիր Հովսեփ Վարդան փաշա։


ՇԱՔԱՐՆ ՈՒ ԺՈՂՈՎԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ. հունիսի 5-ին (№ 185), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. «Սթանպուլ» — Պոլսում լույս տեսնող ֆրանսիական թերթ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Հոսոսի ձեռատետրը» ծանոթ. № 12)։

2. «Նորագիր» — 1876 թ. Օ. Խոճասարյանի «Օրագիրը» լույս տեսավ «Նորագիր» անունով։

3. «Պասիրեթ», «Սապահ», «Վաքըթ» թուրքական թերթեր։