Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/711

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

5. Տե՛ս ծանոթ. № 2։

6. Ակնարկում է Կ. Փանոսյանի Ագապյան իգական վարժարանի աշակերտուհիների համերգները, որոնց հաճախ է անդրադարձել Պարոնյանը։


ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻՆ ԳՐԱԾ ՀԵՌԱԳԻՐՆԵՐԸ ԻՆՉՈ՞Վ ԳԱՑԻՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ, հուլիսի 21-ին (№ 191), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար Ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. Կովկասյան խնդիր — Տե՛ս նախորդ հոդվածները և Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կովկասյան խնդիր» <11>։


ՔԱՆԻ ՄԸ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», Փայլակ ստորագրությամբ, 1876 թ. հոլլիսի 21-ին (№ 191)։


ԽՄԲԱԳՐԱՏԱՆ ՄԸ ՄԵՋ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ, հուլիսի 21-ին (№ 192)։

1. «...Նոհուտ թոփին» սիսեռից պատրաստված կերակուր է (քյուֆթա). գործածված է իբրև արհամարհական արտահայտություն։


«ՄԱՍԻՍՆ» ՈՒ ԻՐ ՁԱԳԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ. հուլիսի 31-ին (№ 192)։

Հանձինս մեծ և փոքր «Մասիսների», նկատի ունի «Մասիս շաբաթաթերթը» և նրա հետ միասին լույս տեսնող փոքրածավալ «Մասիս» օրաթերթը։


«ՄԱՍԻՍ» ԱՌԱՆՁԻՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ. հուլիսի 31-ին (№ 192)։


ՕԳՏԱԿԱՐ ԳԻՏԵԼԻՔ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ, հուլիսի 31-ին (№ 192), Փայլակ ստորագրությամբ հոկտեմբերի 13-ին (№ 197), անստորագիր, 1877 թ., փետրվարի 12-ին (№ 231), մարտի 12-ին (№ 239), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար Ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. «Քոմիսիոն խան» — Տե՛ս «Դրամական պտույտ մը», ծանոթ. № 1։

2. Լրագրաց փուլեր կամ դրոշմներ (տե՛ս «Գուշակությունք Թատրոնի 1876 տարվույն համար», ծանոթ. № 6)։

3. «Չեթինճե» թուրքերեն նշանակում է դժվար, դժվարին. բառախաղով ակնարկոմ է անառիկ դիրքը Գարատաղի, որի մայրաքաղաքն էր Չետինեն։