Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/715

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2. «Փուլերը» թերթերի տուրքն է (տե՛ս «Գուշակությունք «Թատրոնի» 1879 տարվույն համար», ծանոթ. № 6)։

3. «Օստրո—թուրք պանքան»՝ Ավտրո—թուրքական բանկն է։


ԿԱՐԵՎՈՐ ԱԶԴ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1877 թ. հունվարի 22-ին (№ 225)։


ԻՄ ԱՂՈԹՔՍ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1877 թ. հունվարի 22-ին (№ 225), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի IX հատորում, 1938 թվականին։

1. Ճեմարանը՝ 1838 թ. հիմնադրված Սկյուտարի հայտնի ճեմարանն է, որն իր գոյությունը պահպանել է երկար տարիներ։

2. Ակնարկում է Քրիստոսատուր Ղազարոսյանին։

3. «Ն... էֆենտին» նուրյան Հովհաննեսն է։ «Ասկից ավելի մի բարձրացունեք» արտահայտությունը ուղղված է Նուրյանի հասարակական գործունեության դեմ. երկար տարիներ նա եղել է քաղաքական ժողովի ատենապետ։

4. «Չայլաքը» հույն լրագրող Թեոդոր Գասապի թուրքերեն լեզվով լույս տեսնող երգիծաթերթն է։ Հավանաբար թերթում շատ է գործածել «կյավուռ բիճ» (անհավատ լակոտ) արտահայտությունը։

5. Շիրքեթի Խայրիեն թուրքական նավային ընկերություն էր։


ԵԹԵ ՀԱՐՈՒՍՏ ԸԼԼԱՅԻ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1877 թ. փետրվարի 9-ին (№ 230), մարտի 12-ին (№ 239), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի IX հատորում, 1938 թվականին։

1. Շահնազարյան, Նուպարյան կամ Նուպար—Շահնազարյան վարժարան, հիմնադրվել է 1865 թ. Պոլսում (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, V հտ., «Ծիծաղ», «Խիկար և Ծիծաղ», ծանոթ. № 6)։


ՄԵՐ ԱՆԹԻՔԱՆԵՐՈԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», Հնահավաք ստորագրությամբ, 1877 թ. փետրվարի 9-ին, 12-ին, 16-ին (№ 230, 231, 232)։

1. Ծաղրված է Քրիստոսատուր Ղազարոսյանը։

2. «Հանած գրքիս վրա սախալ տելիսի չեղող հեղինակ մը» — Իր գրքով չհիացող հեղինակ։

3. Ակնարկը վերաբերում է օսմանյան սահմանադրության 113-րդ հոդվածի այն կետին, համաձայն որի երկրից կարող էին արտաքսվել անբարեհույս տարրերը։

4. Ծաղրում է ամերիկյան միսիոներների օրգան «Ավետաբերի» կրոնական մոլեռանդ մտածողությունը։

5. Նկատի ունի Հասունյան հակաժողովրդական շարժման հարողներին (տե՛ս