Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/716

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Բերա», ծանոթ. № 2)։

6. «Պորտ ընկերություն» — Տե՛ս «Ձիերուն և էջերուն մեկ միթինկը», ծանոթ. № 5։

7. «Յավան յախալը բալթո մը» — Բառացի՝ անյուղ օձիքով, այսինքն՝ նոր վերարկու։

8. «Յամասըզ պոթին մը» — Առանց կարկատանի կոշիկ։

9. «Շըմենաթֆերը իրեն չզարնող աքսիոներ մը» — Երկաթուղային ընկերության վիճակահանությունից չշահող բաժնետեր։


ԻՐԱՎՈԻՆՔԸ ԿԱՆԽԻԿ ՅԱՌՆՈՂ ԽԼԱՎՈԻԶԸ

ՎԵՐՋԵՆ ԲԱՑԸ ԿԸ ՄՆԱ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1877 թ. փետրվարի 16-ին (№ 232), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. «Նալքեթ սուրաթընա» — Գրողը երեսը։


ՊԱՏՐԻԱՐՔՑՈԻ ՄԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1877 թ. փետրվարի 19-ին (№ 239), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. Պատրիարք Ն. Վարժապետյանն էր, որը շարունակ հրաժարականներ էր ներկայացնում, առիթ տալով Պարոնյանի երգիծանքին (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VII հտ., «Նետ», ծանոթ. № 12):


ԻՆՉ ՈՐ ԱՆԿԱՐԵԼԻ Է

Առաջին անդամ լույս է տեսել «Թատրոնում», Հ. ստորագրությամբ, 1877 թ. փետրվարի 19-ին (№ 233)։

1. Ծաղրված է «Արշալույս Արարատյանի» խավարամոլությունը, որին անդրադարձել է նաև այլ առիթներով (տե՛ս Հ․ Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., «Թատրոնի բանորաման» ծանոթ. № 6):

2. Ծաղրված է «Լույս» թերթի անվան իմաստի և բովանդակության հակասությունը։

3. «Լրագրի» խմբագիրը Ն. Թյուլպենաճյանն էր, որին հաճախ Պարոնյանը երգիծանքով նիկողայոս մարգարե է անվանում՝ իր թերթում սխալ կանխագուշակություններ, քաղաքական անհիմն տեսություններ, լուրեր հրապարակելու համար (տես Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ», «Կովկասյան խնդիր», <11>, և VII հտ., «Փոխառություն», էջ 387, ծանոթ. № 3)։

4. «Առանց խաթր կեռնյուլ նայելու..․» — Առանց արժանիքը հաշվի առնելու։

5. «Մանզումե էֆքյար» հայատառ թուրքերեն թերթի խմբագիրը Կ. Փանոսյանն էր, որը հաճախ է գործածել էսեֆենկիզ (ցավալի, խղճալի, ողբալի) բառը, այս իսկ պատճառով Պարոնյանը «Մանզումեին» ու նրա խմբագրին անվանում է «էսեֆենկիզ» (տե՛ս Լ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Ազգային ջոջեր», «Կ. Փանոսյան»)։