Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/718

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆԹԻՐԱՆԵՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», Գող ստորագրությամբ, 1877 թ. մարտի 9-ին (№ 238)։

1. Ըստ Աստվածաշնչի ավանդության, Նոյը տապանի մեջ ուներ զույգ աղավնիներ. ջրհեղեղից հետո նրա արձակած աղավնին վերադարձավ ձիթենին կտուցին, որը խորհրդանշում էր բնության խաղաղությունը, վերակենդանությունը։

2. Եզոբոսի «Ի վերա աքաղաղին» առակը ծաղրում է այն հիմար աքաղաղին, որն աղբանոցում գտնելով մի մեծ, թանկագին քար, արհամարհելով նետում է. իր համար, քան աշխարհի բոլոր քարերը, գերադասելի էր գարու հատիկը։

3. Տիոժենը՝ Դիոգենեսն է, որն ըստ ավանդության, հիասթափված ժամանակի իրականությունից, ապրում էր տակառի մեջ։


ՔՐԻՍՏՈՍՏՈԻՐ ԷՖԵՆՏԻ ԵՐԱԶԻՍ ՄԵՋ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1877 թ. մարտի 16-ին (№ 240), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի IX հատորում, 1938 թվականին։

1. Քրիստոսատուր Ղազարոսյան։

2. Ինչպես հոդվածի շարունակությունից պարզվում է, Վարչության (ազգային Վարչության) և Ղալաթիո օճախի (տե՛ս Հ․ Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Սկյուտար Ենի մահալե», ծանոթ․ № 3) կռվի ա՝ռիթը Ղալաթիո նորաշեն վարժապետանոցի շենքն էր, որ Վարչությունը ցանկանում էր Պատրիարքարան դարձնել։

3. Տե՛ս «Գուշակությունք «Թատրոնի» 1876 տարվույն համար» ծանոթ. № 17։

4. Նկատի ունի Ք․ Ղազարոսյանին, որն իր գործունեության սկզբնական շրջանում զբաղվել է ոսկերչությամբ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Ազգային ջոջեր», «Ք. Ղազարոսյան»)։

5. Տե՛ս «Նամականի», ծանոթ. № 1։

6. Խոսակիցը Պարոնյանն է, նկատի ունի իր «Թատրոնը»։


«ԼՐԱԳՐԻ» ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԵՋ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1877 թ. մարտի 23-ին (№ 242)։

1. Խոսակցությունը տեղի է ունենում «Լրագրի» խմբագիր Ն. Թյուլպենտճյանի գրասենյակին մեջ։

2. Ակնարկը վերաբերում է Ն. Թյուլպենտճյանի «Կովկասյան խնդիր» հոդվածին (տես Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ», «Կովկասյան խնդիր», <11>)։


ԹԱՂՈՒՄԻ ՍԱԿԱՐԿՈԻԹՅՈԻՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1877 թ․ ապրիլի 2-ին (№ 244), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։