Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/726

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4. Մետրը ժակ Մոլիերի «Ագահը» կատակերգութեան հերոսներից է, Հարբագոնի կառապանն ու խոհարարը, նրա անունը հոմանիշ է ամեն ինչ միաժամանակ կատարող անձի։

5. 1844 թ. լույս է տեսնամ ճանաչված և մեծ Հեղինակութեան ձեռք բերած Նորայր Բյուզանդացու Ֆրանս-հայերեն բառարանը։ Նույն աշխատանքին էր ձեռնարկել և արդեն տպագրության պատրաստել զմյուռնաբնակ թարգմանիչ Մ. Նուպարյանը։ Գործի նկատմամբ ունեցած հետաքրքրությունից և մրցակցության շահախնդրաթյունից դրդված, Նուպարյանը հանդես է գալիս մամալում, ցույց տալով Բլուզանդացու բառարանի որոշ թերությունները։ Այս առթիվ երկու բառագիրների մեջ ծագում է տարիներ շարունակվող բանավեճ, և ստանում է այնքան սուր բնույթ, որ Ե. Տեմիրճիպաշյանն անվանում է այն «Տրովադայի պատերազմ»։


ԻՐԵՐԱԳՈՎ ԸՆԿԵՐՈԻԹՅԱՆ ՄԸ ՊԵՏՔԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1884 թ. փետրվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1938 թվականին։

1. Ակնարկում է կարճ ժամանակով «Երկրագունդ» հանդեսի տնօրենության իրեն հանձնումը։

2. Ըստ Աստվածաշնչի ավանդության, Երեմիան հրեաների գլխավոր մարգարեն էր, որը գուշակեց Իսրալելի յոթանասնամյա գերությունը։ Հայտնի է «Ողբք Երեմիայ» դիրքը Երուսաղեմի կործանման մասին։

3. «Գրական և իմաստասիրական շարժում» — Ամսագիր, լույս է տեսել Պոլսուս, 1883—1885 թթ., Ե. Տիմիրճիպաշյանի խմբագրությամբ։


ՔԱՆԻ ՄԸ ԽՈՍՔ ԱՌ ՕՐԻՈՐԴ ԿԱՄ ՏԻԿԻՆ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1884 թվականի մայիսին, 1887-ի հոկտեմբեր, նոյեմբերին, 1888-ի մայիս, հունիս ամիսներին հոկտեմբերի 26-ին, 29-ին (№ 40, 41)։ Երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VI հատորում, 1935 թվականին։ Հատվածաբար լույս է տեսել Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Ընտիր երկերի երկհատորյակում, 1955 թվականին։

1. «لا يتم شراء المجد في الدرامات» — Փառքը դրամով չի գնվում։

2. Ակնարկվում է այն իրողությունը, որ Թիֆլիսի թատերական գործիչները (Գ. Չմշկյան, Ն. Ամատունի, Ա. Հովհաննիսյան) պարբերաբար Պոլսից դերասան-դերասանուհիներ էին հրավիրում Կովկաս։

3. «Բանաստեղծը» Ռ. Պատկանյանն էր, որը 1887 թ. օգոստոսին այցելեց Պոլիս։

4. «...մարգարէ ի գաւառի իւրում պատիւ ոչ ունի» — «Մարգարէ յիւրում գաւառի պատիո ոչ ունի», Հովհ., Դ, 44։

5. Ակնարկում է 1885 թ. կաթողիկոսական ընտրությունը, որին ձեռնպահ մնացած առաջնորդը Հակոբոս վարդապետ Շահպաղլյանն էր։

6. Ցարական Ռուսաստանում կաթողիկոսության համար ներկայացվում էին երկու թեկնածու, որոնցից մեկին հաստատում էր ցարը։