Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/727

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

7. Զմյուռնիայի առաջնորդը Մելիքսեդեկ Մուրադյանն էր, ժողովրդի ընտրելին։

8. Դիմելով քերականության, Պարոնյանը «ուղղականը» գործածել է համազոր ուղիղ բառին, այսինքն՝ ուղիղ ձևով ընտրվածին, որն էր Մելիքսեդեկ եպիսկոպոսը, իսկ «բացառականը» ոչ ուղիղը՝ Մակարը։

9. Անցյալ դարի 80-ական թվականների ազգային հուզող հարցերից էր Երուսաղեմի սուրբ Հակոբ վանքի պարտքը, որի մարման համար կազմվեց հատուկ հանձնաժոզով (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Գուղկունճուք», ծանոթ, № 2)։

10. Նկատի ունի Գևորգ IV-ի մերձավորագույն գործակից Վահրամ եպիսկոպոս Մանկունուն, որը ժամանակին մեղադրվել Է կաշառակերություն, օրինազանցությունների, ազգային ինչքը հափշտակելու և հոգևոր կոչումը չարաշահելու մեջ։

11. «Պատկերը» Ս. Գափամաճյանի խմբագրությամբ հրատարակված շաբաթաթերթ է. լույս Է տեսել 1887 թ. միայն մի համար։

12. Ս. Գափամաճյանի «Հայրենիքը», 1887—1889 թթ․ լույս տեսավ որպես շաբաթաթերթ, կիրակի օրերը, որի համար Պարոնյանը կոչեց «Կիրակնօրյա հայրենիք»։

13. Այստեղ հիշատակված դեմքերը «Արևելքի աշխատակիցներն են, որոնցից մեզ հայտնի է միայն Հրանտը (Մելքոն Նյուրճյան)։

14. Գեորգ IV-ի մահից հեստ կաթողիկոսության համար առաջադրվում են երկու թեկնածու՝ Մակար Մամիկոնյան և Մելիքսեդեկ Մուրադյան։ Ձայների մեծամասնությամբ 1885 թ. ապրիլի 21-ին ընտրվում Է Մելիքսեդեկը, սակայն Ալեքսանդր III-ր չի հաստատում նրա թեկնածությունը, և, հակառակ ժողովրդի ցանկության ու սահմանված օրենքի, նույն տարվա հուլիսի 18-ին կաթողիկոս է հաստատվում Մակարը։

15. «Հայունյաց ընկերություն» — «Ազգանվեր հայուհյաց ընկերություն (տե՞ս Հ. Պարոնյան, Երկերի Ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Միջագյուղ», ծանոթ. № 4)։

16. Ըստ քրիստոնեական ավանդության, Պողոս առաքյալը քրիստոնեության զանազան հարցերին նվիրված գրել է երկու «թուղթ», մեկը ուղղված հռովմեացիներին, իսկ մյուսը՝ Տիմոթեոսին։

17. «...Անոթի է կշտացուցիք զիս, ծարավ էի՝ ջուր տվիք ինձի, մերկ էի՝ հագցուցիք զիս» — «Զի քաղցեայ, և ետուք ինձ ուտել, ծարաւեցի, և արբուցեք ինձ, օտար էի, և ժողովեցեք զիս, մերկ՝ և զգեցուցէք զիս»։ Մատթ., ԻԵ 35 — 36։

18. Հիշատակված պատրիարքը Խ. Աշըղյանն էր.

19. Հիշյալ բժիշկը Հ. Թիրաքյանն էր։

20. Տիգրան Կամսարականի հայտնի վեպը՝ «Վարժապետին աղջիկը», լույս տեսավ 1888 թ. Ա. Արփիարյանի «Արևելքի» մեջ։ Վեպի հրատարակությունը, չնայած այն դեռևս ավարտված չէր և տպագրվում էր մաս առ մաս իբրև թերթոն, իր շուրջը մեծ աղմուկ բարձրացրեց, որի համար Պարոնյանը նրբորեն հեգնել է անհամբեր քննադատներին, հիշեցնելով, որ «...դեռ շարունակության մեջ է», այսինքն տպագրությունը վերջացած չէ։ Մամուլի և ընթերցող որոշ խավի կողմից «Վարժապետին աղջիկը» ընդունվեց խիստ բացասաբար։ Կ. Փանոսյանը «Մանզումեի» մեջ ծաղրեց մինչև իսկ հեղինակի հորը՝ Խաչիկ էֆենտիին՝ «ասանկ զավակ մը հասուցած ըլլալուն համար» (այս մասին է ակնարկում Պարոնյանը)։