Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/728

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խ. Միսաքյանը, որին աշակերտել էր Տ. Կամսարականը, իր երբեմնի աշակերտին արհամարհանքով անվանեց «մետտահճի» (առասպելաբան)։ Սակայն, առաջավոր գրողների մի խումբ՝ (Ա. Արփիարյան, Հ. Ասատուր, Հ. Մամուրյան, Լ. Բաշալյան, Շիրվանզադե, Պ. Պռոշյան), ինչպես և ընթերցողները ողջունեցին և արժեքավորեցին երիտասարդ վիպասանի անդրանիկ ստեղծագործությունը։

21. Տե՛ս էջ 303 (21 մայիս, 1888):

22. Պիթ բազարը սև շուկան է։

23. Քամը ինքը Պարոնյանն է. այս ծածկանունով նա հանդես է եկել «Մեղվի» մեջ, սկսած 1870 թ. (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., ծանոթագրություններ)։

24. Ըստ Հունական դիցաբանության, Աթենասը պատերազմի աստվածուհին էր. մարմնացումը իմաստության. նա ծավալում էր գիտություն, արհեստ և արվեստ։ Աթենասը Զևսի աղջիկն էր և ծնվեց նրա ճակատից։

25. Ըստ Հունական գիցաբանության, Հեփեստոսը կրակի աստվածն Էր, աստվածների դարբինը և հովանավորը դարբնության արհեստի։

26. Ծաղրում է գերմանացի փիլիսոփա Լյուդովիգ Բյուխների մետաֆիզիկական, վուլգար մատերիալիստական ուսմունքը։

27. Պարոնյանր հեգնել Է Կ. Պոլսի ժամանակակից հայ իրականությունը, որն օտարականին ոչինչ չունի ցույց տալու, բացի Բերայի գերեզմանատնից, Էտի Գուլեի Փրկչի հիվանդանոցից՝ իր հիմարանոցով ու անկելանոցով։


ԵՐԵՔ ՓԵՍԱՑՈՒՆԵՐ

Առաջին անգամ լույս Է տեսել «Խիկարում», անստորագիր, 1884 թ. ապրիլին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամր, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VI հատորում, 1935 թվականին:

Սույն կատակերգությունը նվիրված է 1885 թ. կաթողիկոսական ընտրությունների առթիվ Պոլսում տեղի ունեցած հասարակական անցուդարձին։ «Երեք փեսացուները» կաթողիկոսության երեք թեկնածուներն են, և որովհետև Քրիստոս համարժել է փեսա, իսկ եկեղեցին հարս՝ այս իսկ նմանությամբ Պարոնյանը կաթողիկոսության թեկնածուներին անվանել Է փեսա։

1. «Նատրոնը» Ազգային երեսփոխանական ժողովն Է։

2. «Աստվածները» երեսփոխաններն են։

3. Հանձին Աքիլլեսի, նկատի ունի Ազգային ժողովի երեսփոխաններից որևէ մեկին։

4. «Դուստրր» եկեղեցին է։

5. Հանձին Սեղենեի նկատի ունի կաթողիկոսական ընտրությունների առթիվ էջմիածնի Սինոդի հետ բանակցություններ վարելու, արևմտահայերի մասնակցությունն ապահովելու համար երեսփոխանական ժողովի կողմից ընտրված անձնավորությանը։

6. Պոլսո Ազգային ժողովը արևմտահայության վաթսուն և վեց թեմերի ներկայացուցիչն էր, հետևաբար, ըստ օրենքի, նույն համեմատությամբ ներկայանալու էր կաթողիկոսական ընտրության։

7. Ըստ հունական դիցարանության, Կռոնոսը աստվածների հայրն էր. հավանաբար