Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/732

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԱՆՈՆԱԳԻՐ ԱԶԳԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ Ի ԲԵՐԱ-ՇԻՇԼԻ

Առաջին անհամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1884 թ. օգոստոսին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1935 թվականին։

1. Տե՛ս «Օրագրությունք Խիկարի», «10 օգոտստոս»։


ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ

<2>

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1885 թ. հունվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ․ Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. Պարոնյանը թարգմանել է II դարի հույն մատենագիր Լուցիանի՝ «Երկախսսություն մեռելոց» հայտնի աշխատությունը և լույս ընծայել 1884 թ. «Խիկարի» համարներում։

2. Ամբողջ հատվածը ուղղված Է գրաքննական խստությունների դեմ, որոնք հատկապես ուժեղացան համիդյան ռեակցիայի մոլեգնող տարիներին, զուգադիպելով «Խիկարի» հրատարակությանը, որով Պարոնյանի քաղաքական երգիծանքը հարկադրաբար տեղի տվեց։


1885 ՆՈՐ ՏԱՐԻ

Առաջին անգամ լույս Է տեսել «Խիկարում», անստորագիր, 1885 թ. հունվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. Մեջբերված տողերը Կորնեյլի, կարդինալ Ռիշելյոյի մահվան առթիվ նրան նվիրված բանաստեղծությունից է՝

Qu’on parle bien օս mal du fameux cardinal.
Ma prose ni mes vers n'en diront jamais rien:
II nfa fait trop de bien pour en dire du mal,
Il nfa fait trop de mal pour en dire du bien.
(Corneille, poesies dlverses № XXVIII).
Թե լավ խոսեն, թե վատ խոսեն ուրիշները նշանավոր կարդինալի մառին,
Ո՛չ իմ արձակի և ո՛չ իմ բանաստեղծությունների մեջ երբեք ոչինչ չպիտի ասվի.
Այնքան բարիք գործեց ինձ, որ չեմ կարող վատ ասել,
Այնքան չարիք հասուց ինձ, որ չեմ կարող լավ ասել։


ԱՔԱՂԱՂԻՆ ՄԱՏԹԵՈՍԸ ԿԱՄ ԿԱԼԻՇԱՀՆՈԻՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկաում», անստորագիր, 1885 թ, հունվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար Ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. Հանձինս Մատթեոսի և Կալիշահնուրի, նկատե, ունի «Արևելյան մամուլի» խմբագիր թարգմանիչ Մատթեոս Մամուրյանին, որի ծածկանունը Շահնուր էր․