Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/734

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՄՈՎ ՀՈՏՈՎ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1885 թ. փետրվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. «Այգեստանին արժանապատիվ սոխակն» Գ. Սրվանձտյանն է. այսպես է անվանում Պարոնյանը Սրվանձտյանին, որովհետև Այգեստանը Վանի մի թաղն էր, իսկ Սրվանձտյանը այգեստանցի էր։

2. «Արժանապատիվ մեկենասյալը» Սրվանձտյանն էր։

3. «Մանանան» Սրվանձտյանի ուսումնասիրությունն է, լույս է տեսել Ե. Պոլսում 1876 թ․, իսկ «Մանանայի հեղինակին մեկենասն» Աստվածատուր Ջունդն էր։


ԿՐԿՆԱՏՈՒՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1885 թ. փետրվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. Ա-ի մասին տե՛ս «Օրագրաթյունք Խիկարի», ծանոթ. № 5։ Տ-ն՝ տոմարակալության ձեռնարկի թարգմանիչ Տյուզենճյանն է։

2. «Այսօր հանրածանոթ Հ. Ա.-յանն է, որ կը խնդրե ազգային երախտագիտություն հայանել հ. Ս. Տ..յանին» — Առաջինը անհայտ է, երկրորդրը՝ հայր Սերովբե Տերվիշյանն է։

3. Պարոն Ն..., Նորայր Բյուզանդացին է, որի մասին խոսվում է հողմածի սկզբում։

4. «Պարոն Տ...յանի» — Տե՛ս ծանոթ. № 1։

5. «Հայր Ս. Տ...յանի» — Տե՛ս ծանոթ. № 2։


ԲԱՐԵՎ ՈՒ ՄՆԱՔ ԲԱՐՅԱՎ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1885 թ. փետրվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. «Բերայի հրկիզելոց խնդիրը» ծագեց Բերայի 1870 թ. մեծ հրդեհից հետո (տե՛ս Հ. Պարոնյան. Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» «Բերա», ծանոթ. XI)։

2. Ակնարկում է 1885 թ. կաթողիկոսական ընտրությունր (տե՛ս «Երեք փեսացուներ»)։

3. «Մնակյան խնդիրը» կապված էր մի ոմն հարուստ Մանուկ աղա Մնակյանի ժառանգության հետ, որի շուրջը ծագել էո մեծ աղմուկ՝ ժառանգորդների օրինականությունն հաստատելու համար։ Խնդրի լուծումը տևել է տարիներ, գործի քննարկումը հասել է մինչև ազգային ժողովին և գրանցվել նրա արձանագրությունների մեջ։

«Մնակյան խնդրին» Պարոնյանը անդրադարձել է «Օրագրությունք Խիկարի» երկում ևս (տե՛ս էջ 373, 15 սեպտեմբեր)։