Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/735

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4. «Հառաջադիմական բեմական միություն» — Տե՛ս «Օրագրությունք Խիկարի» ծանոթ № 16։

5. Հարստապետությունը նույն Հառաջադիմական բեմական միությունն Է. (տե՛ս նախորդ ծանոթագրությունը)։


ԿՈՐՈԻՍՅԱԼ ԴՐԱԽՏՆ ԳՏՆԵԼՈՒ ԴՅՈԻՐԻՆ ՄԻՋՈՑ ՄԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Խիկարում», անստորագիր, 1885 թ․ փետրվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. Ազգային հիվանդանոց կամ Փրկչի հիվանդանոց (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, I հտ., «Ատամնաբույժն արևելյան», ծանոթ. № 8)։


ՍՈԻՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԱԹՈՌԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Խիկարում», անստորագիր, 1885 թ. փետրվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին։

1. Նկատի ունի 1884 թվականի կաթողիկոսական ձախողված ընտրությունը՝ (տե՛ս «Օրագրությունք Խիկարի», ծանոթ. № 14)։

2. «Ճաշակ հայ մատենագրության» վերնագրով լույս էին տեսնում հայերեն լեզվի ընտիր հատվածների ժողովածուներ, ինչպես Ա. Պիպեռճյանի «Ճաշակ արդի հայ մատենագրության» ժողովածուն, որն արժանացել է հինգ տպագրության:

3. «Մեկ մարդն» ռուսական ցարն էր, նրան էր վերապահված ընտրված կաթողիկոսի վերջնական հաստատումը։

4. Ակնարկը վերաբերում է ցարական կառավարության միջամտությանը կաթողիկոսական ընտրություններին։

5. Ըստ Աստվածաշնչի, Ադամի ու Եվայի որդի Կայենը սպանեց իր եղբորը Աբելին և նրա անունը մնաց իբրև մարմնացում չարությաե ու դավաճանության։

6. Ըստ Աստվածաշնչի՝ Բաղաամը մարգարե էր և կախարդ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Մեծապատիվ մուրացկաններ», ծանոթ. № 1):

7. Ըստ Աստվածաշնչի՝ Սավուղը Աստծո հանդեպ անհնազանդության և հղփացածության համար պատժվեց. փղշտացիների դեմ վարած պատերազմում սպանվեցին նրա որդիները, ինքն էլ անձնասպան եղավ։

8. Ըստ Աստվածաշնչի՝ Աբիմելեքը սպանել տվեց իր եղբայրներին և դարձավ Իսրայելի գերագույն օրենսդիրը։


ՀԱՅՐԻԿԸ ԿԱԹՈՂԻԿՈՍ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1885 թ. փետրվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1336 թվականին։

1. «Մենծ աղաներու լրագիրն» «Արևելքն» Էր։

2. «Հայրենիք» — Պարբերաթերթ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հատ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Քում քաբու» ծանոթ. № 9)։