Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/738

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. Այս պարբերությունը և հաջորդ հատվածն ամբողջությամբ կազմված են Ն. Բյուզանդացու ֆրանս-հայերեն բառարանի մեջ եղած բառերից։ Պարոնյանը սրամտորեն ծաղրել է Բյուզանդացուն, ի մի հավաքելով նրա ինքնաստեղծ բառերը, ինչպես կարիթաթի (charivarie), նրբացուցիչ դեպք (circonstances attenuates), սրինգ, գրեխ (seringue), կոլոշկա (caliche), զապատ (gavotte), վիսմութ (bismuth), վիզոն (bison), վիլիտոն (blette կամ biete), կակիա (acacia), կալեփ (calepin) և այլն։

2. Ըստ Աստվածաշնչի ավանդության, Աբրահամը հրեաների մեծ նահապետն էր, որի որդին Իսահակն էր, իսկ թոռը՝ Հակոբը։


ԶՎԱՐՃԱԼԻՔ

<2>

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», Ավազակ ստորագրությամբ, 1886 թ. օգոստոս, սեպտեմբեր ամիսներին։


ՆՈՐՈԳՈՒԹՅՈԻՆ

Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին։

1. «Գ...Ա...», Գրասեր Ատոմ՝ Ե. Տեմիրճիպաշյանի ծածկանունը։

2. «Հ. Բ...»-ն և Ռ-ն մեզ անհայտ անձնավորություններ են։

3. «Կ... Փ...» Կարապետ Փանոսյանն է. նկատի ունի վերջինիս «Մեմշեճե ըսլահաթ» հոդվածը, որը նշանակում է «Զուգարանների բարեկարգում»։ Փանոսյանի հոդվածը առիթ է տվել Պարոնյանի սուր երգիծանքին, ծաղրել է «Խայթվածների», «Սուրհանդակ Մեղուի» և հատկապես «Ջոջերի» մեջ, ուր երգիծաբանը յուրահատուկ սրամտությամբ գրել է՝

«Վարժարաններուն վրա գրած հոդվածներեն ավելի ազդեցություն ըրավ այն հոդվածն, որ ճեմիշներու նվիրված էր։ Հիշյալ հոդվածով, որուն վերնագիրն էր Մեմշեճե ըսլահաթ, ո՛չ միայն ազգային, այլ միջազգային ճեմիշներու նկարագրությունն ընելով՝ անոնց բարեկարգությանը վրա կը պնդեր...» (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Ազգային ջոջեր», «Կ. Փանոսյան»)։


ՏԱԿԱՎԻՆ ԿՈՂՔԻ ՎՐԱ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1886 թ. սեպտեմբերին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամր, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. «Գիտական շարժում» հանդեսի տնօրենը Ն. Տաղավարյանն էր, մասնագիտությամբ բժիշկ, հեղինակ՝ տարբեր բնագավառների նվիրված զանազան գրքերի։


ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1886 թ. սեպտեմբերին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամր, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։