Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/739

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. «...Ղալաթիո եկեղեցվույն հասույթներն քանի մը ...րու կոկորդին առաջնորդելու», այսինքն՝ Ղալաթիո եկեղեցվույն հասույթներն քանի մը կրոնավորներու կոկորդին առաջնորդելու։

2. «...որովհետև ...ներն», որովհետև կրոնավորներն։


ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԵ ՀԱՆՁՆԱՐԱՐՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐ

Առաջին անգամ լույս Է տեսել «Խիկարում», անստորագիր, 1886 թ. սեպտեմբերին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. «Փրկիչ ղրկեցինք», այսինքն, հոգեբուժական հիվանդանոց, որը Եղի Գուլեի Փրկչի ազգային հիվանդանոցի բաժիններից մեկն էր։


ԽՈՍՔ ՀԱՍԿՑՆԵԼՈՒ ՆՈՐ ԴՐՈՒԹՅՈԻՆՆԵՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1886 թ. սեպտեմբերին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. «Միացյալ ընկերություն» — 1881 թվականին կազմվեց «Միացյալ ընկերություն Հայոցը» (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Ղալաթիա», ծանոթ. № 4)։

2. Օլենդորֆը ֆրանսերեն լեզվի դասագրքի հեղինակ Էր. նրա մեթոդը համարվում էր ամենամատչելին՝ լեզվի ուսուցման համար։

3. Պարահանդեսները Միացյալ ընկերության հասույթի աղբյուրներից էին։


ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՒ ՊԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Խիկարում», անստորագիր, 1886 թ. սեպտեմբերին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. Նկատի ունի Երուսաղեմի վանքի պարտքը (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Գուզկունճուք», ծանոթ. № 2)։

2. Պարոնյանը միշտ քննադատաբար Է վերաբերվել «Մշակին», ծաղրել Է հատկապես նրա լեզուն (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի Ժողովածու, II հտ., «Ազգային ջոջեր», «Գ. Արծրունի», III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Քարակեոմրյուք և Աալմաթոմրուք», ծանոթ. № 4, «Քաղաքավարության վնասները», ծանոթ. № 4, և IV հտ., «Հոսհոսի ձեռատետրը», ծանոթ. № 41)։


ՄԱՍՆԱՎՈՐ ԹՂԹԱԿՑՈԻԹՅՈԻՆՔ «ԽԻԿԱՐԻ»

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1886 թ. սեպտեմբերին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պ արոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։