Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/743

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐՏ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1887 թ. մարտին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամր, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին։


ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՍ ՆՇԱՆԱՎՈՐ ԼՈԻՍԱՆԿԱՐԻՉԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Խիկարում», անստորագիր, 1887 թ, մարտին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար Ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. Ժեռոտելի բասթիյլաները ֆրանսիական գեղահատեր Էին (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Քաղաքավարության վնասները» ծանոթ. № 6)։


ԱՆԿՑԻ՛ ԾԽԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈԻՆԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Խիկարում», անստորագիր, 1887 թ. մարտին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։


ԶԱՐԿ ՏԱԼ

Առաջին անգամ լույս Է տեսել «Խիկարում», անստորագիր, 1887 թ, ապրիլին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին։

1. Ըստ սովորության, ուղտերի կաբավաններին առաջնորդում Էին Էշերը։ Պարոնյանը այս համեմատությամբ թե առաջնորդող և թե մնացյալ հոդվածները նմանեցրել Է Էշերի, նկատի ունենալով նրանց բովանդակությունը։

2. Նմանեցնել լրագրերի ուղղությունը ուղտերի՝ նշանակում է ծաղրել նրանց ոչ ուղիղ լինելը, անսկզբունքայնությունը։

3. Սա գրելու համար ժամանակի խմբագրերի ոչնչությունը, Պարոնյանը հեգնանքով անվանել է սպարտացի, որոնք հայտնի էին իրենց տոկունությամբ ու քաջությամբ։

4. «Ֆիկարո» — Ֆրանսիական բուրժուական օրաթերթ, լույս է տեսնում Փարիզում 1854 թվականից.

5. Հրազդանը Ա. Արփիարյանն է:

6. Ըստ քրիստոնեական ավանդության, Քրիստոս իր աշակերտներին պատվիրեց, որ իրեն համար մի էշ բերեն, հարցնելու դեպքում, թե ինչի՞ համար է, աշակերտները պատասխանելու էին «տիրոջը պետք է»։ Այս վերջին անուղղակի ակնարկը ուղղված է Ա. Արփիարյանին։

7. Խոսքը Մակար կաթողիկոսի մասին է։


ԱՊՐԻԼ ՄԵԿ

Առաջին անգամ չույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1887 թ. ապրիլին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին։