Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/744

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ, ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ, ՈՏԱՆԱՎՈՐ ԿԱՐԾԻՔ,

ԱՐՁԱԿ ԿԱՐԾԻՔ, ԲԵՐԱՆԱՑԻ ԿԱՐԾԻՔ, ԳՐԱՎՈՐ ԿԱՐԾԻՔ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1887 թ. ապրիլին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին։


ՀԱՆՎԻՆՔ, ՀԱՆՎԻՆՔ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1887 թ. հունիսին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. «Պոսիդոնի գիրկը» ծովն է. ըստ հունական դիցաբանության, Պօսիդոնը ծովերի աստվածն է, Կրոնոսի որդին, եղբայրը։

2. «Թեդիս անկողինը» ծովն է. ըստ հունական դիցաբանության, Թեդիսը ծովերի աստվածուհին է, Աքիլլեսի մայրը։

3. «Արեգական և երկրի աղջիկը» առավոտյան աստվածուհի Արշալույսն է, ըստ հունական դիցաբանության՝ Ավրորան։

4. Արուսյակը երեկոյան լուսաստղն է։

5. Զեփյուռը արևմուտքի քամին է։


ՊԻՏԱՆԻ ՀԱՐՑՈԻՄՆԵՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1887 թ. հունիսին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին։

1․ «Տնտես» — Ամսօրյա հանդես (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, V11 հտ., «Նետ», ծանոթ. № 29)։


ԿԱՐԵՎՈՐ ՆԱՄԱԿ ՄԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1887 թ. հունիսին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. Ստեփան Թորոսյանը մտացածին անուն է. նպատակն է «Խիկարի» տարածումը։


ԿՈԻԶԵ՞Ք ԳՆՂԵՑԻԿ ԶԱՎԱԿՆԵՐ ՈԻՆԵՆԱԼ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1887 թ. հունիսին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. Ըստ Հայկական դիցաբանության Աստղիկը սիրո և գեղեցկության աստվածուհին է։

2. Ժաղոն, Յաղոն (տե՛ս «Երկու բառագիրներու վեհն հասարակաց կարծյաց կշռույն մեջ», ծանոթ. № 1)։

3. Ակնարկում է Նար Պեյին, որը գեղեցկադեմ էր։

4. Մ․ Խրիմյանը օժտված էր բացառիկ հմայքով ու գեղեցկությամբ,