Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/747

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱԺԱԿԻ ԱԶՆՎԱԿԱՆՈԻԹՅՈԻՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1887 թ» նոյեմբերին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։


ՔԻՉ ՄԱԼ ԱՆՈԻՇԵՂԵՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1887 թ. նոյեմբերին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։


«ԽԻԿԱՐԻ» ԳՈԻՇԱԿՈԻԹՅՈԻՆՔ

Առաջին անգամ լույս է տեսել 1888 թ. այս առթիվ «Խիկարի» 1887 թ. նոյեմբերի համարում հայտարարված է՝ «Տարեցույց Խիկարի 1888, Հ. Հ. Պարոնյան»։

Չունենալով Պարոնյանի հրատարակությունը, ենթադրում ենք, որ սույն տարեցույցից է արտատպված Թիֆլիսի՝ «Տարեցույց և գուշակությունք Խիկարի» վերնագրով գրքույկը, որը լույս է տեսել 1892 թ.։

Երրորդ անգամ «Խիկարի գուշակությունքը» լույս տեսավ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի I հատորում,

1931 թ., հիմք ունենալով Թիֆլիսի վերոհիշյալ հրատարակությունը։

1. Լվերի դեմ պայքարելու համար, պոլսահայերի ավանդական սովորությունն էր, ամեն տարի, մարտի 1-ին, գիշերով մի որևէ աման նետել լուսամուտից դուրս, ասելով՝ «մարտ իչերի, փիրե գիշերի», այսինքն՝ «մարտը ներս, լուն դուրս», այս գործողությունը կոչվում էր մարտ նետել։

2. Ակնարկում է Փրկչի հիվանդանոցի հոգեբուժական բաժնի հիվանդների շատությունը։

3. Զատկին նախորդող մեծ պասը յոթ շաբաթ է։


ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈԻՆ ԵՐԵՎԵԼԻ ԱՆՑԻՑ

Լույս է տեսել 1892 թ. Թիֆլիսում «Տարեցույց և գուշակությունք Խիկարի» հետ, հետագայում Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի I հատորում, 1931 թվականին․

1. Շահ-նուպարյան վարժարանը Նուպար-Շահնազարյան վարժարանն է։


ՀԱՄԱՌՈՏԱԳՐՈԻԹՅՈՒՆՔ

Լույս է տեսել 1892 թ. Թիֆլիսում «Տարեցույց և գուշակությունք Խիկարի» հետ, հետագայում Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի I հատորում, 1931 թվականին։