Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/748

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՔԱՆԻ ՄԻ ՏՐԱՄ ԱԼ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1887 թ․ դեկտեմբերին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամր, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. Նոտոսը հարավային քամին է։

2. Հնում տարիները հաշվել են Շնիկ համաստեղության ամենափայլուն աստղի՝ Սիրիուսի հայտնությամբ։ Պարոնյանը կատակով, նույն ձևով հաշվել Է իր տարիքը. նա ծնվել Է 1843 թվականին, հոդվածը գրել Է 1887-ին, ուղիղ 44 տարեկան հասակում։

3. «Ելանեն լյառնանան և իջանեն դաշտանան» — «Ելանեն լեռնանան և իջանեն գաշտանան», «Սաղ.», ՃԳ, 8։

4. Anchio son․․․ Mose-» — «Ես նույնպես Մովսես եմ». այն հայտնի խոսքերը, որն ըստ Աստվածաշնչի ավանդության, Մովսես արտասանեց, երբ գավազանով Կարմիր ծովը բաժանեց երկու մասի և այնտեղից անցկացրեց իսրայելցիներին, ազատեց նրանց եգիպտական ստրկությունից և առաջնորդեց դեպի ավետյաց երկիրը։

5. «...ավրված մեճիտիե», այսինքն՝ մաշված մեճիդիե (թուրքական դրամ)։

6. «Սանդուխտ». Թ․ Թերզյանի պատմական ողբերգությունը։

7. «Լույս և ստվերք» — Մկրտիչ Աճեմյանի բանաստեղծությունների գիթքը, լույս Է տեսել Պոլսում 1887 թվականին։

8. Ալիշանին աշակերտել են մի շարք բանաստեղծներ. այստեղ խոսքը Թ. Թերզյանի մասին է, որի դասընկերն էր. Մ. Աճեմյանը։

9. Mon verre nest pas grand, mais je bois dans mon verre — Իմ բաժակս մեծ չէ, բայց ես խմում եմ իմ բաժակից:

10. Je prends mon bien ou je le trouve — Ես վերցնում եմ իմ բարիքը, ուր որ ես այն գտնեմ։

11. Այսինքն՝ արևմտահայ, բայց ոչ Մխիթարյան բանաստեղծներ։

12. Այսպես է անվանում Վենետիկի Մխիթարյանների պոեզիան, Վենետիկը Ադրիականի ափին գտնվելու պատճառով։

13. Վենետիկի Մխիթարյանների աշխարհագրական դիրքի պատճառով Պարոնյանը նրանց անվանում Է «հարավի»։ Այս նույն համեմատությամբ «հյուսիսինն» էլ արևելահայ պոեզիան է։


ԱՌԱԿ

ԾԵՐՆ ԵՎ ՄԱՀԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Խիկարում», անստորագիր, 1887 թ. դեկտեմբերին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի վիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։


ԽԵՂՃ ՕՂԻՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1887 թ. դեկտեմբերին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին։