Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/751

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«ԽԻԿԱՐ»

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թ. հունվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամր, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։


ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թ. փետրվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակաաար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. «Եթէ ակն քո աջ գայթակղեցուցանէ զքեզ, խլեա զնա և ընկեա ի քէն» — Մատթ., Ե, 29։

2. «Եթէ nf ածիցէ ապտակ յաջ ծնոտ քո, դարձո նմա և զմիոսն» — Մատթ., Ե, 39։

3. «Եվ որ կամիցի առնուլ զշապիկս քո, թող ի նա և զբաճկոն քո» — Մատթ., Ե, 40։

4. «Որ կամի փոխ առնուլ ի քէն, մի դարձուցանէր զերեսս» — Մատթ. Ե, 42։

5. «Սիրեցէք զթշնամիս ձեր» — Ղուկ․, Զ, 27։

6. «Այլ դու յորժամ ողորմութիւն առնիցես, մի՛ գիտասցէ ձախ քո զինչ գործէ աջ քո» — Մատթ., Զ, 3։

7. «Զի Մովոէս ասէ. պատուեա զնայր քո և զմայր» — Մատթ., Զ, 3։

8. «Մի՛ ստանայք ոսկի և մի՛ արծաթ և մի՛ պղինձ ի գօտիս ձեր, մի՛ պարկ ի ճանապարհ, և մի՛ երկուս հանդերձս, մի՛ կօշիկս, մի՛ ցուպ» — Մատթ., ժ, 9։

9. Ակնարկում է նար Պեյին, որը նման առաջարկներ էր ներկայացրել Իզմիրի պատվիրակներին տեղի առաջնորդությունն ընդունելու համար (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VII հտ., «Չորս վարագույրով կատակերգություն մը)։

10. «Տեպա» — «Դեպա», ֆրանսիական օրաթերթ, հիմնադրված 1879 թ.։

11. «Ամենայն որ նայի կին մարդ առ ի ցանկալոյ նմա, անտէն շնացաւ» — Մատթ., Ա, 28։

12. «Այլ եղիցի ձեր բան, այոն՝ այո և ոչն՝ ոչ» — Մատթ., Ե, 37։

13. «Որ կարողն է տանել՝ տարցի» — Մատթ., ԺԹ, 12։

14. «Զամենայն որ միանգամ կումիջիք՝ թէ արասցեն ձեզ մարդիկ, այնպէս և դուք արարէք նոցա» — Մատթ., է, 12։


ՍԱՀՄԱՆԱԴՐՈԻԹՅԱՆ ՕԳՈՒՏՆԵՐԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թ. փետրվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամր, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. Նկատի ունի Ազգային սահմանագրությունը (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, I հտ., «Ատամնաբույժն արևելյան», ծանոթ. № 1)։

2. «Կաթողիկոսական խնդիրը» Մակար և Մելիքսեդեկ եպիսկոպոսների կաթողիկոսական ընտրության պայքարն է։

3. «Հրկիզելոց խնդիրը» ծագեց Բերայի 1870 թ. մեծ հրդեհից հետո (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Բերա», ծանոթ. № 1)։