Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/752

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4. «Սովելոց խնդիրը» Վասպուրականի սովյալների հարցն էր, որի համար կազմվեց հատուկ հանձնաժողով (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հա․, «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Միջագյուղ», ծանոթ. № 3)։


ԱՄԵՆԱՊԱՏԻ՞Վ, ԹԵ ԳԵՐԱՊԱՏԻՎ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թ. փետրվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. Խոսքը Մելիքսեդեկ Մուրադյանի մասին է ( տե'ս «Տխուր երևույթներ», ծանոթ. № 2)։

2. Ակնարկը վերաբերում է Մակար և Մելիքսեդեկ եպիսկոպոսների կաթողիկոսական ընտրության։

3. 1836 թ. մարտին, Ռուսական կառավարությունը հրապարակեց «Պոլոժենիե» (Կանոնադրություն), որը վերաբերում էր էջմիածնի կաթողիկոսության իրավասություններին։


ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թ. փետրվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. Ակնարկում է Վենետիկի Մխիթարյան բանասաեղծներին ու բանասերներին (տե՛ս «Քանի մը տրամ ալ բանաստեղծություն», ծանոթ. № 12)։

2. «Սանդուխտ» պատմական ողբերգության հեղինակը Թ. Թերզյանն է։

3. Տես համանուն հոդվածը։

4. «Կաչաղակը» Թ. Թերզյանն է. Պարոնյանը մեղադրել է Ռերզյանին բանագողության մեջ (տե՛ս «Քանի մը տրամ ալ բանաստեղծություն»), նմանեցրել է նրան սիրամարգի փետուրներով զարդարված կաչաղակի, որը «բավական սիրամարգեր փետտած է» (տե՛ս, «Քանի մը տրամ ալ բանաստեղծություն»)։

5. «Հ. Գ. Մ.»՝ հայր Գաբրիել Մենեվիշյան. հոդվածը կոչվում է «Քննադատության պաշտոնը և նպատակն» լույս է տեսել 1888 թ.։


ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՄՈՏ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թ. փետրվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։


ԴԻՄԱԿԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թ. մարտին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. Ըստ հունական դիցաբանության, Փռյուգիայի թագավոր Տանտալոսի աղջիկը՝ Նիոբեն ուներ վեց մանչ և վեց աղջիկ, հպարտացած նրանցով արհամարհեց Լետոյին, որն ուներ մի տղա և մի աղջիկ՝ Ապոլոնը և Արտեմիսը։ Լետոն զայրացած