Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/753

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու վիրավորված Նիոբեից, իր զավակների միջոցով սպանել տվեց նրա տասներկու զավակներին, որոնց դիակները ինը օր անթաղ մնացին և միայն տասներորդ որը աստվածների կարեկցությամբ թաղվեցին, իսկ մորը, աստվածները խղճալով քարացրին, ծանր վիշտը չզգալու համար։

2. Համաձայն հունական դիցաբանության, Պանդիոնի դուստրը՝ Պրոկնեն ամուսնացել էր իշխան Տերևսի հետ, որը գնալով Աթենք խաբեց քենուն՝ Ֆիլոմելային, թե իր կինը մեռած է և վերցնելով նրան իր հետ, ճանապարհին բռնաբարեք, վերջում էլ լեզուն կտրեց, գաղտնիքը չհրապարակելու համար և պահեց Պառնաս լեռան քարայրներից մեկում։ Ֆիլոմելան կտորի վրա ասեղնագործեց իր դժբախտ պատմությունը և երբ մի որ հանդիպեց քրոջը, նրանք երկուստեք որոշեցին վրեժ լուծել։ Տերևսը լսելով այդ մասին, մտադրվում է սպանել նրանց, բայց աստվածները խղճալով դժբախտ քույրերին, Պրոկնեին վերափոխում են ծիծեռնակի, իսկ Ֆիլոմելային՝ սոխակի։

3. Հույն հայտնի փիլիսոփա Էպիկուրը, ի հակադրություն պլատոնական, իդեալական սիրուն, պաշտպանում էր վայելքի գիտակից օգտագործման գաղափարը։

4. Էվրիկա (ես գտա) բացականչեց Արքիմեդը, երբ հայտնաբերեց կարծր մարմինների տեսակարար կշիռը որոշելու օրենքը (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Խտղտում», <3>, ծանոթ. № 1)։

5․ Mais nous avons change tout cela — Բայց մենք այդ բոլորը փոխեցինք։


ՆԱԽՆՅԱՑ ՀՆՉՄՈԻՆՔԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թ. մարտին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. Ակնարկում է Բաբելոնի աշտարակաշինությունը, որի կառուցման ժամանակ մարդիկ իրար չէին հասկանում, խոսում էին տարբեր լեզուներով։


<ԾԱՂԻԿ> ԵՎ «ԹԱՏՐՈՆ»

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թ. մարտին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. «Ծաղիկ» կիսամսյա հանդեսը լույս էր տեսել Պոլսում՝ 1886—1911 թթ. արտոնատերն էր Ա. Սագայանը։

2. Պարոնյանը նկատի ունի իր «Թատրոն» հանդեսից «Ծաղիկի» կատարած արտատպությունները։

3. «Հնչակ» — Վեցամսյա զավեշտական հանդես, լույս է տեսել Պոլսում 1886—1888 թթ․, Տիրան Փափազյանի խմբագրությամբ։


ՀՆՉՄԱՆ ԽՆԴԻՐԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թ. սեպտեմբերին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։