Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/754

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵՐ ՀԱՇԻՎԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թ. սեպտեմբերին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամր, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. «Ծաղիկ և Թատրոն» — Տե՛ս համանուն հոդվածը։

2. Նկատի ունի «Ծաղիկը». «կարմիր գույնի վրա գաղափար չունենալը կապացուցանես, այսինքն, ամոթից չի կարմրում։

3. «Ո՜հ, կարի է առասպելս» — «Ո՜հ, կարի է առասպելս, այլև առասպելեաց առասպել», Խորենացի, Բ. գիրք, գլխ․ Ը։


ԲԱՆԱԳՈՂՈՒԹՅՈՒՆՔ «ԾԱՂԻԿԻ»

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թ. ապրիլ-մայիս ամիսներին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամհ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։


ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՔԱՆԻ ՄԸ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թ. մայիսին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամր, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։


ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՌԻ ԿՈՂՄԵՐԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թ. մայիսին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. Լաֆոնտենը մի քանի առակներով ծաղրել է իշու միամտությունն ու անխելքությունը, այս նկատառումով էլ կատարված է համեմատությսւնը։

2. «Թեմսիլտե խաթա օլմաղ» — Առակն անխոտելի է:


ՊԱՏՐԻԱՐՔՑՈՒ ՄԸ ԿԸ ՓՆՏՐՎԻ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թ. հունիսին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. 1885 թ․ Հ. Վեհապետյանն ընտրվում է Պոլսո և Երուսաղեմի պատրիարք։ 1888-ից վարում է միայն Երուսաղեմի պատրիարքությունը, որով 1888-ին ընտրվում է նոր պատրիարք՝ Խ. Աշըղյանը։ Այս ընտրության մասին է Պարոնյանի ակնարկը։


«ԽԻԿԱՐԻ» ՉՈՐՐՈՐԴ ՇՐՋԱՆԻ ԼՐՈՒՄՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թ․ հուլիսին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։