Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/757

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. «Որ իմասանացուցանէ զանձն իւր յիմարանա և որ յիմարացուցանէ զանձն իւր իմաստնանա», Պարոնյանի խոսքերն ըստ Սողոմոնի առակների՝ «Որ ընդունէ զխրատ՝ ի բարիս եղիցի, և որ պահէ զյանդիմանութիւն՝ իմաստնասցի» («Առակք», ԺՋ․ 17)։

2. Հարցի լուծման համար առաջարկում է քվեարկություն և վեգով վիճակ գցել։

3. «Գաբրիելյան փող.» — Տե՛ս «Ծովու լոգարաններ», ծանոթ. № 8։

4. «...Մոլիերի բացատրությամր ձեռքով գովեցին զինքը», այսինքն ծափահարեին։

5. «Նոր Դար» — Քաղաքական և գրական լրագիր, լույս է տեսել Թիֆլիսում, 1994—1908 թթ., Ս. Սպանդարյանի խմբագրությամբ։

6. «Պիեր դ՛ Արեձձո» և «Արյան բիծ» — Պոլսի հայկական բեմերում ներկայացվող մելոդրամներ, առաջինի հեղինակը անհայտ է, երկրորդինն է՝ Մեյլան և Գուրիե։

7. «Մյուրուրի զեման» — Ժամանակն անցած։

8. «Մետրեսե յախոտ միֆթանը իմլա» — Դպրոց կամ ուղղագրության բանալի։


ԿԱՆԱՆՑ ԿԵՂԾՈՌԻԿԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թ. հոկտեմբերի 10-ին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամր, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին,

1. Որդան կարմիրր Հայաստանում աճող որդ է, որից անցյալում պատրաստել են բարձր որակի կարմիր ներկ։

2. Մաքիավելյան վարդապետության հիմնադիրը իտալացի գրող և պատմաբան Մաքիավելին է. հաշվի չառնելով բարոյական օրենքները, մաքիավելյան ուսմունքը նախապատվությունը տալիս էր ուժին, Մաքիավելականությունը քաղաքականության մեջ հոմանիշ է ոչ մի միջոցի, մինչև իսկ հանցավոր գործողությունների առջև կանգ չառնելու։

3. «Divide et imderes» — Լատինական ասացվածք՝ բաժանիր և տիրիր։


ԵՐԳԵՑԵՔ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թ. հոկտեմբերի 10-ին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածու VIII հատորում, 1936 թվականին։

1. «Հանդես ամսօրյա» — Բարոյական, ուսումնական և արվեստագիտական հանդես. լույս է տեսել 1887 թվականից, Վիեննայում, հրատարակություն Մխիթարյան միաբանության։ Շարունակվում է մինչև այժմ։

2. «Տար մարդիկ երգ չունին» — Շիլլերի խոսքերը։


ԾԱՆՈԻՑՄԱՆ ՏԵՂ ՀՈԴՎԱԾ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թ. հոկտեմբերի 26-ին (№ 40), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամր, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին.