Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/759

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆՁՆԱՆՈԻՆՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

Աբրահամ, Երեմյան, թուրքական պետական պաշտոնյա, ծերակուտական։

Ադամյան, Պետրոս (1849—1891), հայ մեծ դերասան։

Ալիշան, Ղևոնդ (1820—1901), Մխիթարյան միաբանության անդամ, մեծ գիտնական, բանաստեղծ, բանասեր, պատմաբան, հեղինակ՝ հայագիտական բազմահատոր ուսումնասիրությունների։

Ալֆիերի, Վիտտորիո (1749 —1803), իտալացի հայտնի դրամատուրգ և բանաստեղծ։

Աղաբեկյան, Մարկոս (1831—1908), հրապարակախոս, մշակութային գործիչ։

Աղեքսանդր, Ալեքսանդր Մակեդոնացի (356—323 թ. մ. թ. ա.), հին աշխարհի զորավարներից, Մակեդոնիայի թագավոր։

Աճեմյան, Մկրտիչ (1838—1917), արևմտահայ բանաստեղծ, հեղինակ՝ «Վահագն» (դյուցազներգություն, գրաբար), «Ժպիտք և արտասուք», «Լույս և ստվերք», «Գարնան հովեր» բանաստեղծությունների ժողովածուների։

Աճեմյան, Հովհաննես (1840—1895), երգիչ, երաժշտական քննադատ։

Այտընյան, Արսեն (1825—1902), հայտնի լեզվագետ-բանասեր, հեղինակ՝ բազմահատոր ուսումնասիրությունների, որոնք հիմնականում նվիրված են աշխարհաբարի ուսումնասիրությանը. 1867 թ. Վիեննայում լույս տեսավ նրա «Քերականություն արդի հայերեն լեզվի», իսկ 1886-ին՝ «Քննական քերականություն» ուսումնասիրությունները։ Աշխատակցել Է «Հանդես ամսօրյային»՝ լեզվաբանության նվիրված հոդվածներով։

Անակրեոն (մոտ. 570—487 թ. մ. թ. ա.), հին հունական լիրիկ բանաստեղծ, «Կլասիկ սիրո հին երգիչը», ինչպես անվանել Է Էնգելսը։

Աննիբաղ, Հանիբալ (մոտ. 247—183 թ. մ. թ. ա.), Կարթագենիայի զորավար։

Աշըգյան Խորեն եպիսկոպոս (1842—1899), հոգևորական գործիչ, Արմաշի դպրեվանքի վանահայր, 1888 թ. պատրիարք։

Ասղեպիոս, Ասկլեպիոս (124—96 թ. մ. թ. ա.), հին հունական հայտնի բժիշկ։

Աստղիկ, Գանթարճյան Ամբեր (1855—1884), Սիրանույշի ավագ քույրը, տաղանդավոր դերասանուհի, բեմ է բարձրացել 1870 թ., հրավիրվել Է Կովկաս, Թիֆլիսում խաղացել Է 1879—1881 թվականներին։

Աստվածատուր Ջունդ (1825—1895), կրթական գործիչ, եղել Է տեսուչ իր ծննդավայրի՝ Սուչավայի հայոց ուսումնարանի։ Իր անունով հիմնել է ջունդյան հաստատություն (Fondation chevalier Czunt), որի գումարների տոկոսներով Եվրոպայում սովորելու էին հայ ուսանողներ։ Օսմանյան և ավստրիական պետություններում վարել է պետական մեծ պաշտոններ։