Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/762

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գործք նորին» (1883), «Հայոց վեպը» (1896), «Զենոբ Գլակ» (1893) և ուրիշներ։

Խորասանճյան, Միքայել. Փարիզում մասնագիտացած բժիշկ, ավարտել է 1859 թ. և աշխատել Պոլսում։

Խորեն, եպիսկոպոս Գալֆայան-Լուսինյան (1831—1892), գրող, հոգևորական գործիչ: Հայտնի՝ Խորեն Նարպեյ անունով։

Խրիմյան, Մկրտիչ (1820—1907), կաթողիկոս Ամենայն Հայոց, հայտնի է Խրիմյան Հայրիկ անունով։

Ծերենց (1822—1888), գրական անունը վիպասան, հասարակական-մշակութային գործիչ Հովսեփ Շիշմանյան։

Կայենյուս, Գալենյուս Կլավդիոս (մոտ. 130—200 թ․), հռովմեացի բժիշկ և բնագետ, մեծ ազդեցություն է ունեցել միջնադարյան բժշկության զարգացման վրա։

Կարիպալտի, Գարիբալդի Զուզեպպե (1807—1882), իտալական հեղափոխության ժողովրդական հերոս։

Կեոչեյան, Հակոբ, կաթոլիկ մեծահարուստ։

Կիկերոն, Մարկ Տուլլիոս (106—43 թ. մ. թ. ա.), հին Հռոմի հայտնի ճարտասան, գրող և քաղաքական գործիչ։

Կոթիե Թեոֆիլ, Գոտիե (1811—1872), ֆրանսացի ռոմանտիկ գրող, «արվեստը արվեստի համար» տեսության ջերմ հետևորդներից։

Կորչաքով, Գորչակով Ալեքսանդր Միխայլովիչ (1792—1883), ռուս դիվանագետ, արտաքին գործերի մինիստր։

Հակոբ Գուրգեն, Պիպեոճյան (1850—1922), հայտնի գրաբարագետ և գրաբարամոլ, ուսուցիչ, 1876 թ. հիմնել է իր սեփական դպրոցը՝ «Հայկական կրթարան» անունով, որն իր գոյությունը պահպանել է մինչև 1896 թվականը։

Հեղինակ մի շարք աշխատությունների։

Հաճյան Հակոբ (1828—1903), գրող, հրապարակախոս, խմբագիր «Միմոս» երգիծաթերթի։

Հայրիկ տե՛ս Խրիմյան Հայրիկ։

Հարություն, Վեհապետյան (1819—?), հոգևորական գործիչ, առաջնորդ Կարնո և փոխանորդ Երուսաղեմի պատրիարքության, 1885 թ. պատրիարք Պոլսի ու Երուսաղեմի, 1888 թ. հրաժարվելով Պոլսի պատրիարքությունից, ստանձնում է միայն Երուսաղեմինը։

Հարությունյան Իսահակ (1863—1926), մանկավարժ-գրականագետ, ուսուցիչ Ներսիսյան դպրոցի։

Հյուկո Վիքթոր, Հյուգո Վիկտոր (1802—1885), ֆրանսացի վիպասան, դրամատուրգ և բանաստեղծ։

Հյունքերպեյենտյան, Հովհաննես (1818—1894), հոգևորական գործիչ, առաջնորդ Փարիզի հայերի, հեղինակ «Ստուգաբանական բառարան հայ լեզվի» աշխատության։

Հյուրմյուզ, Եղվարդ (1799—1877), Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, բանաստեղծ, թարգմանիչ։