Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/763

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հոմերոս (II դ. մ. թ. ա.), ըստ ավանդության հունական էպոսի՝ «Իլիականի» և «Ոդիսականի» հեղինակը։

Հովնաննես, Տեր-Ղուկասով (1819—1881), ցարական բանակի զինվորական։

Հուստինիանոս, Հուստինիանոս I (527—565), բյուզանդական կայսր։

Հրազդան, Ա. Արփիարյանի ծածկանունը։

Ղուկիանոս, Լուցիան, II դարի հույն մատենագիր, հայտնի Է իր «Երկախոսություն մեռելոց» գրքով, որը թարգմանել Է Հ. Պարոնյանը և տպագրել «Խիկարում», 1884 թվականին։

Մակար, Ա. Թեղուտցի (1813—1891), հոգևորական գործիչ, Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդ, Գեորգ IV-ի մահից հետո կաթողիկոսական տեղապահ։ 1885 թ. կաթողիկոս Ամենայն Հայոց։

Մանհմուտ Նետիմ փաշա, թուրքական քաղաքական գործիչ, համիդյան շրջանի մեծ վեզիր։

Մամուրյան, Մատթեոս (1839—1901), հրապարակախոս-խմբագիր, գրող, թարգմանիչ։

Մանաս, Սրապիոն (1831 — ?), թատերական գործիչ, դրամատուրգ։

Մանդինյան, Սեդրակ (1844—1915), մանկավարժ, ուսուցիչ Գևորգյան ճեմարանում և Ներսիսյան դպրոցում։

Մանկունի, Վահրամ (1846—1920), մերձավոր գործակիցը Գևորգ IV կաթողիկոսի, մեղադրվել Է կաշառակերության և իր հոգևոր կոչումը չարաշահելու մեջ։

Մաշտոց, Մեսրոպ (361—440), հայ գրերի ստեղծող։

Մասբերո, Մասպերո Գաստոն (1864—1916), ֆրանսացի պատմաբան-եգիպտագետ։

Մատակյան, Գայանե (1852—1900), մանկավարժ տեղափոխվելով Կովկասից, գործել է Թուրքիայում։

Մատթեոս, Ա. Չուխաճյան (1802—1865), կաթողիկոս Ամենայն Հայոց (1858—1865)։

Մաքիավելի, Մակիավելի Նիկոլո (1469—1527), իտալական քաղաքական գործիչ, պատմաբան։

Մաքսուտյան Սիմոն, քաղաքական ժողովի ատենապետ, հայտնի՝ հետադիմական իր գործունեությամբ։

Մեզպուրյան, Մկրտիչ (1830—1914), մանկավարժ, հիմնադիրը Մեզպուրյան իգական վարժարանի, հեղինակ՝ «Ով մեծասքանչ դու լեզու» հայտնի բանաստեղծության։

Մելիքսեդեկ, արքեպիսկոպոս Մուրադյան (1836—1903), հոգևորական, կրթական գործիչ։ Սովորել է ներսիսյան դպրոցում, եղել է տեսչի օգնական Ներսիսյան և Շուշվա թեմական գպրոցներում։ 1865 թ․ տեղափոխվել է Թուրքիա, 1869 թ. ձեռնադրվել Է հոգևորական։ Գեորգ IV-ի մահից հետո, 1885 թ- ապրիլի 21-ին ընտրվել է կաթողիկոս, բայց Ալեքսանդր III-ը չի հաստատել։ Հեղինակն Է «Պատմություն Հայաստանյաց սուրբ եկեղեցվո» գրքի, որը լույս Է տեսել Երուսաղեմում՝ 1872 թ.։

Մեկենաս, Գայ (74—64 թ. մ. թ. ա.), հռոմեական պետական գործիչ, հովանավորել է արվեստն ու գրականությունը։