Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/767

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տեր—Սարգսյան, Սեդրակ (1851—1937), գրող, կրթական գործիչ։ 1873 թ. Պոլսում լույս է տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն՝ «Վառարանի մը կայծեր» խորագրով, 1877 թվականին՝ «Շահենն ի Սիբիր» վեպը։

Տերվիշյան, Սերովբե (1845—1892), բանասեր, լեզվաբան, 1887—1888 թվականներին Կ. Պոլսում լույս Է ընծայել «Լեզու» ամսաթերթը։

Տընիս, Դընիս (405—367 թ. մ. թ. ա.), Սիրակոսայի բռնակալը, հռչակված իր դաժանություններով։

Տիրայր, Մաղաքիա Օրմանյանի (1841—1918) ծածկանունը։

Րոչիլա, Րոդչիլդ, հրեա բանկիրների հայտնի տոհմ։

Փանոսյան, Կարապետ (1826—1905), հրապարակախոս, խմբագիր «Մանզումեի Էֆքյար» հայատառ թուրքերեն թերթի։

Փանոսյան, Ալեքսանդր (1858—1919), բանաստեղծ, հայտնի՝ Ալփասլան ծածկանունով։

Փափազյան, Ստեփան (1839—1888), հասարակական մշակութային գործիչ, լրագրող, խմբագիր «Ժամանակ» պարբերականի։

Փափազյան, Խաչիկ (1845—1877), Հ. Վարդովյանի խմբի դերասաններից, հետագայում միացավ Թ. Ֆասուլաճյանի խմբին։

Քալանթարյանց, Դավիթ, կովկասահայ ուսուցիչ, դասավանդել է Պոլսում, Տրապիզոնում և Պուրսայում։

Քեչյան Բյուզանդ (1859—1927), լրագրող, խմբագիր «Բյուզանդիոն» օրաթերթի, աշխարհաբարի կողմնակիցներից. մասնակցել Է գրապայքարին՝ Արամազդ ծածկանունով։

Քյաթիպյան Հովնաննես (1821—1882), Հ. Պարոնյանի հորեղբոր որդին, Մ. Նալբանդյանի Փարիզի բարեկամներից, հայտնի բժիշկ։ Սպանվել է սուլթան Համիդի դավադրությամբ։

Քոլոմպոս Քրիստոֆ, Կոլոմպոս Քրիստափոր (1451—1506), նշանավոր ծովագնաց, 1492 թ. հայտնաբերեց ամերիկյան ցամաքամասը։

Քոռնեյլ, Կոռնեյլ Պիեո (1606—1684), ֆրանսացի դրամատուրդ, ֆրանսիական կլառիցիզմի հիմնադիր։

Քրիստոսատուր, Ղազարոսյան (1811—1891), հասարակական գործիչ։

Օվրատիոս, կամ Հորացիոս (65—8 թ. մ. թ. ա.), հռոմեացի հայտնի բանաստեղծ և երգիծաբան։

Օտյան, Գրիգոր (1834—1887), հրապարակախոս, հասարակական գործիչ։

Ֆասուլանյան, Թովմաս (1843—1901), դերասան, թատերական գործիչ։

Ֆենելոն, Ֆրանսուա (1651—1715), ֆրանսացի գրող, առակագիր, մանկավարժ, հեղինակ՝ «Տելեմակի արկածները» վեպի։