Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/768

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՌԱՐԱՆ

Ալ պենի — առ ինձ
Ալեվրաճի — առևտուր անող
Ահը — ախ ու վախը, վիշտը
Աղան քավունի — ցիտրուսային միրգ (կիտրոն)
Աճեմ — պարսիկ
Այարլը ժամացույց — ուղղված ժամացույց, ճիշտ աշխատող ժամացույց
Այնա — հայելի
Այոլ — այդ օղուլ բառի կրճատ ձևը, նշանակում է այ տղա
Անամ — մայրս
Անկարիա — ձրի, անվարձ աշխատող
Աշնի — խոհարար
Ասյա — տղամարդու հագուստի տեսակ
Արապի ֆարսի — արաբերեն պարսկերեն
Արզըհալ — խնդրագիր, աղերսագիր, դիմում
Արթըխ — այլևս
Արտալա — վատ որակի մսի լրացուցիչ քաշ (довеска)
Աքսիոն — փոխառության տոմս
Աքսիություն — համառություն, կամակորություն, հակառակություն
Աֆ կընեք — կը ներեք
Աֆիոն — հաշիշ

Բաթաթես — կարտոֆիլ
Բաթերա — հայր
Բանայիր — տոնավաճառ
Բանթալոն — տաբատ, շալվար
Բաչա — խաշ, սրունք, ազդր (տաբատի, վարտիքի ներքևի մասը)
Բապուճ — մաշիկ, տնային կոշիկ
Բարապան — դռնապան
Բարթի — պարտիլս, մի ձեռք խազ (օյին)
Բարտըսյու — տղամարդու թեթև վերարկու
Բեմպե — վարդագույն
Բեք աղեկ — շատ լավ
Բիանքո — վիճակահանություն
Բիրե — լու
Բոլիցահի — փոխանակագիր ծախող
Բորթուքալ — նարինջ
Բորթուքալճի — նարինջ վաճառող
Բրեզանթե — ներկայացնել
Բրի ֆիքս — վերջին գին
Բրիզուա — խորոված
Բրոժե — նախագիծ

Գանրաման — հերոս
Գուզի — կամ խուզի, քուզի, գառնուկ (գործածվում է փաղաքշական իմաստով՝ գուզում)
Գրեխ — հոգնա, կլիզմա

Դագերոտիպ — առաջին լուսանկարչական գործիքը, գյուտարարի՝ Լուի Տագերեի
անունով. հետագայում՝ տպագրական մեքենա։
Դուռնյուռ — կեղծոռիկ (բարձիկ, որը կանայք կապում էին հագուստի տակից
մեջքերին, մարմնին հաաուկ ձև տալու համար)

Զապթիե — ոստիկան
Զավալլը — խեղճ
Զիան — կամ զիան. վնաս
Զենաաթ — արհեստ