Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեծ վաճառական մը պիտի սնանկանա, ետևեն հարյուրի չափ միջին վաճառականներ անոր բարի օրինակին պիտի հետևին։

Սնտուկին մեջ շատ մը շմենտըֆերի թուղթ¹ ունեցող մարդուն մեկուն խելքին պիտի գա։

Կնկտն մեկը լուր էրիկեն նոր գլխարկ մը պիտի ուզե ու չառնըվելուն վրա բարկանալով էրիկը պիտի ծեծե։

Քանի մը խմբագիրներ վնաս ու չկրնալով դիմանալ, թերթերնին պիտի դադրեցունեն։

Կանանց համար նոր գլխարկ մը պիտի ելլա, որուն վրա կապիկ մը նստած պիտի ըլլա։

Անձրև եկած օր մը Ղալաթիո կամուրջին վրա նավեր պիտի բանին։

Թաղական խորհրդո անդամ մը յուր պաշտոնին մեջ դրամական խարդախություն մը պիտի ընե։

Քաղաքական ժողովո անդամ մը պիտի խնդրե Ընդհանուր ժողովեն, որ ցկյանս Քաղաքական ժողովո անդամ մնա։

Երկու երեսփոխան Ընդհանուր ժողովին մեջ մեծ կռիվ մը պիտի ընեն, ժամկոչները միջամտելով զիրենք պիտի բաժնեն։

Երեսփոխանները ի կարգ հրավիրելու համար զանգակը պիտի վերնա ու ատենապետն ճիտեն մեծ թմբուկ մը կախելով անով ժողովին մեջ բարեկարգություն պիտի հաստատն։


Գանձապետին մեկը յուր տիրոջը սնտուկեն հազար ոսկի վերցունելով պիտի փախչի։

Ջրհանկիրներն իրենց նստած տեղն անգամ բռնկելու ըլլա նե տեղերնեն չպիտի շարժին մինչև որ նեոպեթճին չգա։