Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աղջիկները շրջազգեստնին փոխանակ ձախ կողմեն միայն վեր առնելու աջ կողմեն ալ վեր պիտի առնեն քիչ մը։

Մեկու մը քով ստակ մը չպիտի գտնվի և այս առթիվ գողությունները պիտի վերնան։

Թաղապետությունը չորս հինգ ամիսեն ետքը հինգ փարանոց կոխելու որոշում պիտի տա։¹²

Ցորենին գինը որչափ իջնա՝ հացին գինը այնչափ պիտի բարձրանա։

Գանձապետ մը աներևույթ պիտի ըլլա։

Հարուստ Էֆենտիին մեկը իր սպասուհվույն հետ մտերմաբար խոսած միջոցին կնիկեն ծեծ պիտի ուտե։

Օդերը ցուրտ ըլլալուն պատճառավ ծովու բաղնիքները հոկտեմբերին պիտի բացվին, որովհետև այս տարի հուլիսը հոկտեմբերին մեջ պիտի գա։

Հեղինակին մեկը ողբերգություններ պիտի հրատարակե և ընթերցողներն ավելի ինքը պիտի լա, որովհետև թուղթին ստակն անգամ չպիտի կրնա հանել։

Ազգային Ընդհանուր ժողովը պիտի որոշե կնիկներեն ալ երեսփոխան չընդունիլ։

Արիստակես եպիսկոպոսը եթե չկարենա բողոքականությամբ յուր պարտքերը չվճարելու հաջողիլ այնպիսի կրոնքի մը պիտի հարի, որուն սկզբունքն ըլլա պարտք չվճարել։

Լրագրաց փուլերը քիչ օրեն պիտի ջնջվին։