Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԱՄ ԱՆ ԿԵԼԼԱ. ԵՍ ԿԸ ՆՍՏԻՄ,
ԿԱՄ ԵՍ ԿԵԼԼԱՄ, ԱՆ ԿԸ ՆՍՏԻ
Կատակերգություն մեկ արարքով

Ա Ն Ձ Ի Ն Ք
Ընգհւանուր ժողով
Քաղաքական ժողով
Կրոնական ժողով

(Թատրոնը կը ներկայացնե ընդարձակ սրահ մը. աթոռներն, թիկնաթոռներն ու գրասեղաններն տակն ու վրա եղած ըլլալով կը կարծվի, թե այդ սրահն Ընդհանուր ժողովին ատյանն ըլլա։ Տեսարանին աջ կողմը կը նշմարվի Քաղաքական ժողովին սենյակը, ուր մուկերն քատրիլ կը խաղան։ Ձախ կողմը կը տեսնվի Կրոնական ժողովին խուցը, մեջը փոքրիկ ավազան մը, վրան Պրոպատիկե¹ գրված, ուսկից կաթողիկոս մը² նոր դուրս ելած նստեր է)։


ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎ ԱՌԱՆՁԻՆ

Քանի որ Ամբրոսիոս վարդապետին վերջին անգամ բռնած ընթացքը միտքս կուգա, գլխուս մազերը կը ցցվին³, ոտքերս կը թմրին, աչքերս կը մթագնին և ինքնիրենս կըսեմ. ի՞նչ չարագուշակ օր է եղեր ան օրն, ուր այդ վարդապետին հետ նստելու հանձնառու եղած եմ... այս խոսքն ինքնիրենս ըսելես ետքը կերթամ ուրիշներուն ալ կըսեմ, որպեսզի անոնք ալ ինձի պես չխաբվին։ Ես ալ ասկից ետքը այդ մարդուն հետ չեմ նստիր, ան կելլա, ես կը նստիմ և կամ ան կը նստի, ես կելլամ. աս է իմ որոշումս։ Բայց այս իմ որոշումս ազգին գործերուն կը վնասե եղեր, հոգս