Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Պռույգը» թերի է, պահպանված պատառիկները ձևավորել են հետագայում, առաջին հրատարակիչները։


Բացի վերոհիշյալ օրինակներից կան ձևավորման մի շարք մանրուքներ ևս:


Այս, ո՛չ սկզբունքային, այլ պատահական պեսպիսությունները անհարիր լինելով մեր հրատարակության պահանջներին, խմբագրությունը նպատակահարմար գտավ ըստ նախնական օրինակների թողնել միայն կատակերգությունների տիտղոսաթերթերը: Իսկ բուն տեքստի արտաքին ձևավորման մեջ պահել մի ընդհանրություն, հիմք ընդունելով նախ՝ «Երկու տերով ծառա մը» կատակերգության միակ և ամբողջական ինքնագիրը ապա, Պարոնյանի կենդանությանը առանձին գրքույկով լույս տեսած «Ատամնաբույժն արևելյան»-ի տպագիր օրինակը։