Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԳԱՐ

Կրնա՞մ հոս գտնալ ձեզ:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Կրնաք։


ՄԱՐԳԱՐ

Թե որ չգտնա՞մ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Չեք գտնար:


ՄԱՐԳԱՐ, մեկուսի

Կերևի որ միտքը շատ հուզված է, որովհետև ըսածը չգիտեր։ (Բարձր) Քանի մը ժամեն պիտի գամ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Եկուր:


ՄԱՐԳԱՐ

Մնա բարով:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Գնա բարով։ (Մարգա կը մեկնի):


ՏԵՍԻԼ է.

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, ՄԱՐԿՈՍ, ՆԻԿՈ

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Մոտ եկո՛ւր, երկու ժամե ի վեր քեզի համար դեղ կը փնտռեի, ահա գտա։ (Շիշ մը տալով) Ա՛ռ ասիկա, բամպակի վրա քանի մը շիթ կաթեցուր, օրը ութն անգամ ցավող ակռային վրա դի՛ր, քանի մը օր ասիկա ըրե, տեսար որ ցավը կավելնա ինձի եկուր, սեպե՛ թե բժշկվեցար։ (Մարկոս գլուխը կը շարժն, իմացնելով որ հասկցավ): Կայնե հիմա, բերնեդ հանեմ սա փատը։ Նիկո՛, ոտները, ձեռները քակե. (Նիկո կը քակե) հասկցա՞ր, տղաս, կարծեմ թե առանց քաշելու այդ ցավող ակռան պիտի բուժիս։