Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Հոս է, հիմա կուգա։


ԼԵՎՈՆ, մեկուսի

Ո՞ւր էր թե սա մարդը երթար ու Երանյակը գար հետը խասեինք։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ. մեկուսի

Իրեն զուրցեմ անգամ մը նայիմ կը քակե՞ ձեռներս ինչ գիտնա, զիս գող կամ ավազակ պիտի կարծե:


ԼԵՎՈՆ

Դուք ինչո՞ւ հոս կեցեր եք։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Պիտի երթամ... սա ոտներս քակեցեք:


ԼԵՎՈՆ

Շատ աղեկ, պարոն (Կը քակե):


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Հրամանքնիգ քիչ մր սպասեցեք, ա տ ա մն ա ը ույժ ր հիմա կու զա։ (Մեկ ոսւ |ւ) Երթամ սա թշւքաո ական Նիկոն գտնաք nt .


ՏԵՍԻԼ ժ.

ԼԵՎՈՆ, վերջը ԵՐԱՆՅԱԿ

ԼԵՎՈՆ

Քիչ մնաց որ ձեռք պիտի անցնեի, այս դեպքը Երանյակին նամակին չհարմարեցավ: (Նամակ մը կը հանե կը կարդայ «Վաղը ժամը երեքին տան մեջ մինակ պիտի ըլլամ, եկուր զիս գրկելու»: Ո՞ւր է, չգար, որ զրկեմ, կարծեմ, հայրը, մայրը հոս են. ծառան ծուռ ծուռ երեսս նայեցավ, չըլլա՞ թե Երանյակը զիս մատնելու համար հոս հրավիրած ըլլա. կը հուսացվի, վասնզի հայ ենք. հայ ըսելը մատնություն ըսել է: