Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԱՆՅԱԿ

Այս առտու մորս ըսի՝ թե Մարգարի հետ չեմ կարգվիր. այս լսելուն պես բարկացավ, բորբոքեցավ, կատղեցավ...


ԼԵՎՈՆ

Երանյակ, բոլոր գիշերը չքնացա, անհամբեր այս ժամուն կսպասեի, այս խոսքերը լսելո՞ւ համար, երբեմն աչերս կը գոցեի քու գեղածիծաղ պատկերդ կը տեսնեի, և այն խոսքը զոր առջի օրը քու սիրաբույր շուրթերեդ սահեցավ, գիշերվան խոր լռության ատեն միշտ ականջներուս կը հնչեր, այո՛, այն ձայնը, որով արտաբերեցիր «Կը սիրեմ զքեզ» խոսքը սիրտս վիրավորեց, անբուժելի վերք մը բանալով հոն և դեռ առավոտուն անկողինեն ելնելուս պես (Կ’երգե):

Երթամ ըսի Երանյակի՛ս,
Հայտնել իրեն գաղտնիք սրտիս,
Զուրցել թե յուր դեմք գեղանի
Երջանկութեանս է հայելի:

Համբույրիկ մը, օ՛ն Երանյակ,
Տուր որ առնեմ քու այտերեն.
Կույսդ նազելի, սիրուն հրեշտակ,
Թո՛ղ շուրթերս սեր յաշակեն:


Ինձի լսե, Երանյակ, ի՞նչ փույթ քեզի, որ ընտանիքդ հավանություն չտար, քանի որ դուն զիս սիրել կը հաճիս, ամեն ջանք ընտանիքիդ անօգուտ է. միթե կրնա՞ն սրտիդ մեջ հորդաբուղխ սիրո վտակն չորցնել... օ՛ն, քաջալերվե ... մի վհատիր:


ԵՐԱՆՅԱԿ

Բա՛վ է, ալ բավ է. ես քեզի համար կյանքս կը զոհեմ, պիտի բաժնվիմ ընտանիքես, քեզի պիտի ընկերանամ ուր որ երթաս, ինչ վիճակի մեջ ալ գտնվիս, թե որ անոթութենե մեռնիլ հարկ ըլլա, պիտի մեռնիմ, Լևոն, բուռն կիրքով կը սիրեմ զքեզ, բուռն ուժով կը մերժեմ Մարգարը, որ բռնու-