Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյամբ ինձի նշանեցին, կատեմ յուր սերը, կանիծեմ նաև ընտանիքիս՝ որ թող չեն տար սիրույս համապատասխանող անձի մը հետ միանամ... քակղ եմ ես, Լևոն, քուկդ։ (Լևոնի բազկացը վրա կիյնա):


ՏԵՍԻԼ ԺԱ.

ՆՈԻՅՆՔ, ԹԱՓԱՌՆԻԿՈՍ և ՆԻԿՈ

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, փատ ի ձեռին Նիկոն հալածելով

Ո՞ւր կը փախչիս, անիծից արմատ... իմ ոտքս ձեռքս կը կապես, ո՞վ հրամայեց քեզի։


ՆԻԿՈ

Ատտըրրճաճանակը...

(Երանյակ և Լևոն շվարած կը նային):


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Անպիտա՞ն, թե որ անգամ մ'ալ ասանկ բան մը ընես, գլուխդ կը ջախջախեմ։


ՆԻԿՈ, առանց հասկնալու

Ինձի ինչ, ջախջախե՛։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Կորի՛ սրկե (Նիկո կերթա): Երանյակ, դուն ի՞նչ գործ ունիս հոս։


ԵՐԱՆՅԱԿ

Ե՞ս...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Դուն։


ԼԵՎՈՆ

Անիկա...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ինքը։