Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԱՆՅԱԿ

Ե՞ս...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Սենյակդ քաշվե՛:


ԵՐԱՆՅԱԿ, Երթալով

Իմս ես, Լևոն:


ՏԵՍԻԼ ԺԲ.

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, ԼԵՎՈՆ վերջը ՆԻԿՈ

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Եկուր սա ակռան քաշենք։


ԼԵՎՈՆ

Ակռայիս ցավն անցավ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ատիկա ինձի չվերաբերիր, թող չգայիր, հոս տեղ հիվանդանոց չէ, պետք է որ ակռադ քաշել տաս, իմ աշխատությանս վարձք տաս ու ետքը երթաս, կ՝իմանա՞ս. և քեզի բարեկամաբար սա ալ իմաց կուտամ, որ հոժարակամ անձնատուր եղիր, ակռան քաշենք, ապա թե ոչ, վերջք գեշ կըլլա։ Նիկո՛... Նիկո՛... Նիկո՛... Նիկ...


ՆԻԿՈ

Հրամմե, տեր։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Նախապատրաստությունները տես...


ՆԻԿՈ

Վերջք մյուսին պես չըլլա։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Է՛շ. քեզի ինչ որ կը հրամայեն, զայն կատարե։