Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԻԿՈ

Պարոնը ո՞ր կողմեն է, արևելյա՞ն թե արևմտյան։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Գործդ տես։


ՆԻԿՈ, չվանը առնելով Լևոնին կը մոտի

Կայնե։


ԼԵՎՈՆ, մեկուսի

Ի՞նչ ընել կուզե, ոտքս պիտի կապե, փախչելու ճար մը։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Շուտ եղիր։


ՆԻԿՈ

Շուտ, (Այն միջոցին որ Լևոնի ոտքը պիտի կապե, Լևոն կից մը կուտա կը փախչի. Նիկոն գետնի վրա պառկած թողլով):


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, վազելով

Բռնեցեք գողը, ավազակը:


ՆԻԿՈ, ելնելով, իյնալով

Ես ալ սըվոր ետևեն երթամ բռնեմ, վասնզի տերս բարկանալուն պես բերնիս մեջ ակռա չթողուր, կը քաշե... շատ վարպետ է (Վազելով կերթա):


<ՎԵՐՋ Ա. ԱՐԱՐՎԱԾՈԻՅՆ>