Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Չէ՛, չէ, չեմ ուզեր, արդեն անիկա քիչ մը թուլցած էր, այսօր բոլորովին քակվեցավ. ինձի պետք չէ ասկեց ետքը, ուր որ ուզե թող երթա:


ՄԱՐԹԱ. առ Մարգար

Կը լսե՞ս։ (Առ Թափառնիկոս) Պարոն, այս խաղը դեռ շատ պիտի տևե՞։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Պիտի տևե, հինգ արարված պիտի ըլլա:


ՄԱՐԹԱ

Կարծեմ այս արարվածները թատրոնեն կը սորվիք։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Թատրոնեն:


ՄԱՐԹԱ

Եվ ինչպես որ կերևի, կատակերգությունը շատ կը սիրեք:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Շատ կը սիրեմ, ավելի կուզեմ խնդալով կրթվիլ քան թե լալով... աչերս ցավցնել։


ՄԱՐԹԱ

Վաստկած ստակներդ թատրոնի կուտաս. թե որ ես ստակ ուզելու ըլլամ, կը բարկանաս, անօրեն մարդ, դուն իմ ստակովս մարդ եղար, և հիմա զիս ասանկ առանց մեկ ստակի կը թողուս, կուզե՞ս որ ձայնս բարձրացնեմ, բարբարոս մարդ, գրպաններս պարապ են, լումա մը չունիմ. երկու ոտքս մուճակի մը մեջ խոթած կը պտըտիմ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Զույգ մը ոտքի աման ապսպրե: