Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԹԱ

Կը լսե՞ս, պարոն Մարգար, ահա ասանկ այլանդակ մեկն ասիկա:


ՄԱՐԳԱՐ

Կաղաչեմ, մի՛ կռվիք, հաշտվեցեք և ուխտ ըրեք, որ մեյ մալ կռիվ չընեք, եկուր, տիկին, ամուսնույդ ձեռքը համբուրե:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ես չեմ տար ձեռքս։


ՄԱՐԹԱ

Ես չեմ համբուրեր անոր ձեռքը։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ինձի այնքան հայհոյություններ ըրավ:


ՄԱՐԹԱ

Ինձի հետ բարբարոսությամբ վարվեցավ:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Առաջուց հոգվույս պես կը սիրեի:


ՄԱՐԹԱ

Ի՞նչպես կը գուրգուրայի վրան։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Միշտ կը պոռա, որ իր ստակովը մարդ եղեր եմ։


ՄԱՐԹԱ

Ամեն օր կըսե, թե ես կահ կարասիք եմ եղեր։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ո՞ւր է առջի սերը։


ՄԱՐԹԱ, լալով

Ինքն է պատճառ որ... որ... որ...


ՄԱՐԳԱՐ, Մարթային

Գնա ձեռքը համբուրե։