Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պոռթկա և վազելու ճամբա չգտնալով ուղղակի ամուսնուտ երեսը կը հոսի, (Պագնելով) ու կոռոգէ զանիկա:


ՄԱՐԳԱՐ

Կաղաչեմ, մի քաշվիք, տիկին, գործերնիդ նայեցեք, չըլլա որ հոս արգելք ըլլամ, եթե կուզեք, դուրս երթամ։


ՄԱՐԹԱ

Չէ, ահա ես կերթամ, քիչ մը մյուս սենյակը հանգստանալու։


ՄԱՐԳԱՐ, թևը մտնելով

Հրամմեցեք, տիկին, ես կը տանիմ և շատ ուրախ եմ, որ կարող եղա զձեզ հաշտեցնել:


ՄԱՐԹԱ

Շնորհակալ եմ։


ՄԱՐԳԱՐ

Երթանք տիկին։ (Կ’երթան):


ՏԵՍԻԼ Դ.

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, վերջը ՆԻԿՈ

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Այս հասակին մեջ այսքան սեր, ալ հիմա կը համոզվիմ, որ մեկը կարգվելու է կանանց ինչ աստիճան սիրավառ և նախանձոտ սիրտ մ՝ունենալնին հասկնալու համար։ Երբ յուր ձեռքը պագի, այնպես ուրախացայ իբր թե աշխարհի թագուհի անվանված ըլլար և...


ՆԻԿՈ, վազելով

Տեր, նամակ մը...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ո՞վ տվավ: