Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԻԿՈ, մտնելով

Զի՞ս կանչեցիք, տեր...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ա՛ռ սա նամակը ու Սիրահարյալներու փողոցը տար։


ՆԻԿՈ

Սիրահարյալներու փողո՞... ո՞ւր է այդ փողոցը...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Տիկին Մարգրիտի տունը գիտե՞ս։


ՆԻԿՈ

Անիկա, որ առջի օրը հոս եկած էր։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Այո՛։


ՆԻԿՈ

Ակռան կը ցավեր։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ինքը։


ՆԻԿՈ

Վերջեն ինձի ալ ստակ տվավ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ճիշտ։


ՆԻԿՈ

Որուն դուն այտերը շոյեցիր։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ի՞նչ կըսես, թշվառական։


ՆԻԿՈ

Սխալ տուն մը չերթանք, տեր։