Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Անոր գնա. քեզի տեղ մը ցույց պիտի տա, հոն ձգե նա մակը և շուտով եկուր։


ՆԻԿՈ

Աղեկ, տէր։ (Կերթա):


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Է՚հ, պարոն Մարգար, խոսե՛ նայինք, ի՞նչ լուր ունիս ազգային գործերր ի՞նչպես կ՝երթան։


ՄԱՐԳԱՐ մեկուսի

Ես որ իրեն հարսնիքի օր մը որոշելու համար եկա, ինձի ազգային գործեր կը հարցնե։ (Բարձր) Շատ ցավալի, պարոն... բայց ես կուղեի...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Կ'ըսեն թե ժողովները օրինավոր կերպով կը շարունակվին...


ՄԱՐԳԱՐ

Այնպես է... մենք մեր գործին...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Լսեցի թե նիստերը կանոնավոր կերպով կըլլան. յուրաքանչյուր անդամ իր աստիճանին հարմար տեղ կը նստի եղեր...


ՄԱՐԳԱՐ

Ես ալ անանկ լսեցի... ի՞նչ փույթ մեզի, ինչպես որ ուզեն թող նստին... ես եկա որ...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Մենք Հայ չենք, մենք ալ գիտնալու ենք թե ինչ է ըրածնին:


ՄԱՐԳԱՐ

Ըրածնին ի՞նչ պիտի ըլլա, ոչինչ։ Ամեն օր նորընտիր անդամներ, նորածին խնդիրներ, նորատիպ հրավերներ, անհատ-