Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ցու ունենալուս համար։ Հապա չըսես ինձի թե ինչ բանի կը ծառայե Սահմանադրությունը։


ՄԱՐԳԱՐ

Սահմանադությանը ծույլ մարդու մը կը նմանի, որ եթե ձեռքեն չբռնես, չքալեր, նստած տեղը կը մնա, օր քան զօր կը տկարանա և կը մեռնի։ Սահմանադրությունը ի՞նչ կրնա ընել ինք իր գլխուն, ոտք չունի, որ քալե, երեսփոխանները պետք Է զանիկա քալեցնեն, անոնց ալ մեծ մասը տարին անգամ մը միայն ժողովքին ներկա կը գտնվին. ահա այսպես է, պարոն Թափառնիկոս... բայց կաղաչեմ, ուրիշ անգամուն թողունք այս խոսակցությունը։ Քիչ մառաջ եկած էի մեր հարսնիքի օր մը որոշելու համար ձեզի հետ խոսելու, շատ զբաղած էիք, հարկադրվեցա երթալ, ուստի հիմա որ...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Լավ, որոշենք, բայց չգիտեմ թե տիկինը պատրաստ է։


ՄԱՐԳԱՐ, մեկուսի

Տիկինի՜ն հետ պիտի կարգվիմ։ (Բարձր) Տիկինին համար պատրաստվելու հարկ չկա, բավական է որ դուք հավանություն տաք։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Իրավունք ունիք. տիկինին հետ ալ անգամ մը խորհրդակցելու եք, վասնզի իրեն աղջիկն է. թեպետ և կեսը իմս է, բայց մայրերը կուզեն միշտ աղջիկներուն գործակատարը կանգնիլ։


ՄԱՐԳԱՐ

Զարմանալի բան, ուրեմն երթամ տիկինին հետ խոսելու։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Վերջը կը տեսնվինք։


ՄԱՐԳԱՐ

Աղեկ (Կերթա):