Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, ՆԻԿՈ, ԵՐԱՆՅԱԿ

ՆԻԿՈ, վազելով

Տարի, տեր իմ. ըսին, որ ինքը հոն չէ և թե գալուն պես պիտի հանձնեն։


ՓԱՓԱՌՆԻԿՈՍ

Աղեկ։


ՆԻԿՈ

Ետ դարձած ժամանակս, նույն փողոցին մեջ աղվորիկ կին մը պատուհանը նստեր էր, ձեռքովը կանչեց զիս, ես ալ գացի։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ մեկուսի

Սոֆին ըլլալու է։


ՆԻԿՈ

Կոարտվելով, բարակ ձայնով մը, Թափառնիկոսի ծառան ես, ըսավ: Ծառան եմ, ըսի: Քեզի հանձնարարություն մը պիտի ընեմ, կընդունի՞ս, ըսավ։ Կընդունիմ, ըսի. ինչպես ալ գրաբառ կը խոսի սատանան. ուրիշ անգամուն կանանց քով բառարանով երթալու է, շատ անգամ անհասկնալի խոսքեր թող կուտան բերաններեն։ Քչիկ մը սպասե, ըսավ։ Սպասեմ, ըսի, պատուհանեն աներևութացավ, ես ալ արձանի պես փողոցին մեջ դրան առջին կսպասեի։ Քանի մը վայրկյանեն պատուհանեն երևցավ մեր բարակաձայն տիկինը, ձեռքը նամակ մը բռնած առ, ըսավ ցած ձայնով։ Առնեմ, ըսի բարձր ձայնով: Մի՛ պոռար, ըսավ, տղաս կը քնանա, կարթննա, Թափառնիկոսին տար, ըսավ։ Տանիմ, ըսի։ Ըսե որ, ըսավ, ինձի թող գա, իրեն խիստ կարևոր խոսք ունիմ ըսելու, ըսավ. ահա ես ալ ձեզի՝ թող գա կարևոր խոսք մը պիտի ըսե, կ՝ըսեմ ըսելով եկա։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Թշվառական, խոսք մը հասկցնելու համար «Ըսեմ» բայը ամբողջ խոնարհեցիր։