Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Առանց ինձի հարցնելու ինչո՞ւ համար ներս կը մտնես։


ԵՐԱՆՅԱԿ

Ես հիմա եկա։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Նամակին պարուակությունը լսեցի՞ր։


ԵՐԱՆՅԱԿ

Չէ, հայրիկ։ (Մեկուսի) եղծենք։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Առևտրական գործերու վրայոք տեղեկություն կուտա։


ԵՐԱՆՅԱԿ, մեկուսի

Սիրո առուտուր։ (Բարձր) Մտած ատենս մինակ սա չափը լսեցի «Կը սիրեմ զքեզ»։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Խելացի տղա է, կը սիրեմ զինքը... մյուս խոսքերը չլսեցի՞ր։


ԵՐԱՆՅԱԿ

Չէ՛, հայրիկ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ապրիս, աղջիկս, վասնզի աղջիկ մը պետք չէ, որ ամեն տեսակ խոսքերու ունկնդիր ըլլա։


ԵՐԱՆՅԱԿ

Գիտե՞ք, հայրիկ, առանձին կ՝ուզեի գտնալ ձեզ, որպեսզի ձեզի իմ սիրտս բանամ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Բաց նայիմ։ (Մեկուսի) Կեղծենք։