Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Խոնարհ երիտասարդ մէ։


ԵՐԱՆՅԱԿ

Ը՛հ, խոնարհ, միշտ հին լաթերով կը պտըտի:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Խելացի տղա մէ։


ԵՐԱՆՅԱԿ

Ըհ, խելարի, նոր հագուստ մը տեսած չունիմ վրան.


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ի բարկություն մի՛ հրապուրեր զիս:


ԵՐԱՆՅԱԿ

Ինչո՞ւ բարկութիւն հրապուրեմ, չե՞ք տեսներ, միշտ հին լաթերով կը պտըտի:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, բարկությամբ

Դուք կանայք նոր լաթերը ամուսինսերեդ ավելի կը սիրեր, և անոնց քսակը կը պարպեք. խելքս չհասավ և չպիտի հասնի... աս ի՞նչ շռայլություն է...։ Դարուս օրիորդները ավելի նորություններու կը սիրահարին քան թե երիտասարդներու, և երիտասարդությունը՝ այն ըղձալի հասակը, այս անիծյալ հագուստին կը զոհվի. խեղճ երիտասարդություն, ի՞նչ ժամանակի հասար։ Մենք Զատկին նոր հագուստ մը շինել կուտանք, երկու երեք տարի անով կը բավականանանք, տես սա գիշերվան հագուստս, Սահմանադրության առաջին տարեդարձին առած էի և դեռ կը հագնիմ, բայց դուք նորաձևություն կըսեր հագուստ կառներ, հնաձևություն կըսեք լաթ կուզեք. ամուսիններնիդ չկենան առնեն. անկե վեըջը դաշտերու վրա դրված զորականներու վրաններու պես ահավոր Մալաքոֆներուա մեջ կը մտներ, փողոցի վրա անցորդները կարգելուք, թե՛ որ մեկը հագուստնիդ ոտքովը պատռե, ծուռ ծուռ կը նայիք, և իրիկունը ամուսիններնուդ կըսեր, մեկը